Jamiroquai խմբի երաժիշտները քոչարի են պարել Գառնիում (ՖՈՏՈ)
06.11.2019,
16:09
Jamiroquai խմբի երաժիշտները քոչարի են պարել Գառնիում։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Jamiroquai խմբի երաժիշտները քոչարի են պարել Գառնիում։
«Շնորհակալ ենք Հայաստանում գտնվելու համար` բացահայտելով այս հիասքանչ երկիրը Գառնի տաճարում», – գրված է Jamiroquai–ի Facebook–յան էջում։
Խումբը ժամանել է Հայաստան` «Silk Note Festival» փառատոնին մասնակցելու համար։ Jamiroquai–ի համերգը տեղի կունենա այսօր` նոյեմբերի 6–ին։–0–
