438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

Ժամանման նոր սրահ և հիմնանորոգված թռիչքուղի․ Գյումրու օդանավակայանը ներկայացել է նոր տեսքով (ՖՈՏՈ)

22:31
16 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր մասնակցել է «Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահի բացման արարողությանը, ծանոթացել հիմնանորոգված թռիչքուղուն։

Փոխվարչապետի խոսքով, նա շրջել է սրահում, տեղեկացել տեխնիկական հագեցվածությանը, կարողություններին ու քաղաքացիներին մատուցվող ծառայություններին։ 

«Կատարված աշխատանքները հավանեցի: Նախկինում էլ էի եղել օդանավակայանում ու հիշում եմ հին վիճակը: Կարծում եմ` «Շիրակ» օդանավակայանը դառնալու է Գյումրու զարգացման կարևոր գրավականներից մեկը: Օդանավակայանն այսուհետ ունի բոլոր հնարավորությունները նաև սպասարկելու եվրոպական բյուջետային չվերթները», - նշել է Պապիկյանը Facebook-յան իր էջում: 

Նա նաև հայտնել է, որ ժամանման հին սրահը, որն ուներ 400 քառ/մ մակերես, դուրս էր նորմերից և ուղևորների համար խնդիրներ էր առաջացնում, մինչդեռ կառուցված նոր սրահն ունի 870 քառ/մ մակերես, որտեղ գործում են անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ և ուղեբեռի փոխադրման ժապավեն, որի շնորհիվ կվերացվեն ուղևորների համար նախկին դժվարությունները: Նոր սրահը հնարավորություն է տալիս 1 ժամում սպասարկել 1 չվերթ։ 

«Թռիչքուղին ունի 3220 մետր երկարություն և 45 մետր լայնություն: Թեև դրա ասֆալտապատ ծածկույթի կյանքի տևողությունը միջինում 10 տարի է, «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղին վերջին անգամ նորոգվել էր 2007թ.: 14 տարվա շահագործման արդյունքում թռիչքուղու վրա առաջացել էին բազմաթիվ ճաքեր ու վնասվածքներ: Կառուցվել է նաև նոր ջրահեռացման համակարգ», - նշել է Պապիկյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու