414.38
6.73
406.61
+23
Եղանակը Երևանում
Հայ

Ժամանակին համընթաց. «ՀայՓոստը» գործարկում է նորարարական էլեկտրոնային համակարգ (ՖՈՏՈ)

20:37
08 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային փոստային օպերատորը՝ «ՀայՓոստ» ընկերությունը (HayPost), գործարկում է նոր՝ «Էլեկտրոնային իրավահավաստի փոստ» ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում նամակներ ստանալ բջջային հավելվածի միջոցով:
Խոսքը ոչ միայն պետություն-մասնավոր անձ կամ պետություն-բիզնես մակարդակում նամակներ ստանալու մասին է, այլև՝ բիզնես-հաճախորդ, բիզնես-բիզնես և բիզնես-պետություն: Հաճախորդներին ուղարկվող նամակները կցվելու են հավելվածին PDF ձևաչափով: Յուրաքանչյուր օգտատեր ունենալու է նաև իր շտրիխ-կոդը, այն հնարավոր կլինի նույնականացնել փոստային բաժանմունքներում: Եթե նամակը չընթերցվի հավելվածում, այն կստացվի փոստային բաժանմունք թղթային ձևաչափով:

Այս ծառայությունը մշակելիս, որը գտնվում է ստեղծման վերջնական փուլում, «ՀայՓոստը» հենվում է Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) հավելվածի վրա: Դա նշանակում է, որ ՀՓՄ անդամ երկրների փոստային օպերատորները ստեղծում և մշակում են էլեկտրոնային փոստային ծառայություններ՝ նպաստելով ներպետական և անդրսահմանային իրավահավաստի էլեկտրոնային ծառայությունների զարգացմանը:

«Իրավահավաստի էլեկտրոնային ծառայության» միջոցով ՀայՓոստը կապահովի լայն հնարավորություններ և  հաճախորդների սպասարկման հասանելիություն ամբողջ Հայաստանում, այն խթանում է երկրում թվային ռազմավարության իրականացումը՝ զարգացնելով ինչպես ներպետական, այնպես էլ անդրսահմանային էլեկտրոնային փոստային շրջանառությունն՝ ազգային օպերատոր-գործընկերների հետ համագործակցությամբ:

Айпост .jpg

Բոլոր նամակները՝ ձեր սմարթֆոնում

Ինչպես չորեքշաբթի նոր ծառայության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց «ՀայՓոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, հուլիսից ընկերության հաճախորդներին հնարավորություն կընձեռվի հավելվածի միջոցով նամակներ ստանալ ուղիղ իրենց սմարթֆոնին: Այդ պահից նամակներ ուղարկելու և ստանալու գործընթացը կլինի ամբողջովին թվայնացված:

«Այս պահին նամակներ ուղարկելու գործընթացը թվայնացված է 88%-ով և հուլիսից այն հաճախորդները, որոնք չեն ցանկանա սպասել փոստատարներին, հնարավորություն կունենան նամակ ստանալ հավելվածի միջոցով», - ասաց նա:

«ՀայՓոստի» պրոդուկտների կառավարման և զարգացման բաժնի ղեկավար Գրիգոր Բաղդագուլյանը նշեց, որ նոր հավելվածը թույլ կտա ձևակերպել առաքանին (նամակները) առցանց և փոխանցել այն փոստային բաժանմունքներ դյուրացված կարգով կամ սուրհանդակի միջոցով:

«Նախատեսվում է հավելվածում միավորել մեր գործող առցանց դրամապանակը, այնտեղ ինտեգրել մեր էկոհամակարգի մյուս պրոդուկտները: Արդյունքում օգտատերերը հնարավորություն կունենան կատարել բոլոր վճարումները մեկ հավելվածի միջոցով և հետագայում օգտվել պետական և հասարակական ծառայություններից», - նշեց նա:

Քայլիր ժամանակին համընթաց

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն իր հերթին ընդգծեց, որ «ՀայՓոստը» վերջին շրջանում իրականացնում է բազմաթիվ որակապես նոր ծառայություններ՝ նորարարական լուծումներով, որոնց նպատակն է ապահովել հարմարավետ պայմաններ քաղաքացիների համար:

«Այսօր «ՀայՓոստը» հուսալի ժամանակակից կառույց է, ոչ թե պարզապես փոստ, այլ խոշոր կառուցվող էկոհամակարգ՝ իր լոգիստիկ, ֆինանսական և պետական ծառայություններով, նորարարական և տեխնոլոգիական լուծումներով», - նշեց նա:

Роберт Хачатрян .jpg

Միայն առաջ

«ՀայՓոստի» գլխավոր տնօրենը ներկայացրեց ընկերության աշխատանքի արդյունքները՝ նշելով, որ անցած տարվա ընթացքում Երևանում հաջողվել է վերափոխել 90 փոստային բաժանմունքներից 26-ը, մայրաքաղաքում գործարկվել է Same day delivery ծառայությունը, կհայտնվեն «քայլող» սուրհանդակներ: Հայաստանի երեք քաղաքներում գործարկվել են պետական ծառայությունների միասնական գրասենյակներ (քաղաքացիական կենտրոններ):

«Բացելով փակագծերն՝ ասեմ, որ երեք օր առաջ շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշումը, որի շրջանակում Աբովյան քաղաքում մենք կսկսենք «մեկ պատուհանի» սկզբունքով բոլոր պետական ծառայությունների տրամադրման նախագծի երկրորդ փուլը», - տեղեկացրեց նա:

Դրական արդյունքների դեպքում այս փորձը կներդրվի երկրի բոլոր մարզերում:

«Համաշխարհային փոստային միությունը տրամադրել է մեզ 200 հազար դոլարի դրամաշնորհ, ինչը թույլ է տվել ձեռք բերել եռանիվ էլեկտրոմոբիլներ: Երևանում դրանք կհայտնվեն 1,5 ամսից, դրանց օգնությամբ կհաջողվի կազմակերպել էքսպրես-ծառայություն», - նշեց նա:

Խոսելով ընկերության էկոհամակարգի մասին՝ Կարապետյանը տեղեկացրեց, որ «ՀայՓոստի» հոլդինգում ներառված են «Hay Post Pay»-ը, «Hay Post Market»-ը, «Hay Post USA»-ը, «Hay Post Med»-ը, «Stamps of Armenia»-ն, «iNovation»-ը, «Armoteca»-ն և «BerBer»-ը:

Նա հայտնեց, որ Hay Post Market-ի հասույթն այս պահին կազմում է 2մլն դրամ, շուտով արտերկրում կբացվեն BerBer-ի նոր պահեստները, Hay Post Med-ը կունենա նոր առցանց ինտերֆեյս և հավելված:

Կարապետյանն առանձին անդրադարձավ «Hay Post Pay»-ին՝ ընդգծելով, որ հավելվածն արդեն ունի 15 հազար իրական օգտատեր, ինչպես նաև մոտ 70 հազար թոշակառու օգտատեր, որոնք թոշակը ստանում են հավելվածի միջոցով: Շուտով կստեղծվի «Hay Post App» նոր ընդհանուր հավելվածը, որը միավորում է բոլոր ծառայությունները, այդ թվում՝ վճարահաշվարկային:

Գլխավոր տնօրենը հատուկ ուշադրություն դարձրեց Phoenix (նոր համակարգ, որն ուղղված է ծառայությունների լավացմանը) և Metrix (այն ուղղված է այդ ծառայությունների որակի գնահատմանը) ծրագրերին: Կարապետյանը նշեց, որ Հայաստանի մի շարք ընկերություններ և բանկեր հետաքրքրվում են այդ սոֆթի ձեռքբերմամբ:

Կարապետյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց, որ ընկեությունն ունի նոր թվայնացված համակարգ, որը միավորել է երկրի բոլոր փոստային բաժանմունքները:

«Մենք ճանաչում ենք մեր հաճախորդներին, մեր բազան հաշվարկում է մոտ 750 հազար նույնականացված հաճախորդ, ինչպես նաև 6 ամսում կրկնակի բարելավված NPS-ի ցուցանիշներ», - ասաց նա:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:26
08 Օգոստոսի 2022
ՊԵԿ–ը զգուշացնում է. ակտիվ վարչարարություն է սկսում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների պահպանման մասով
ՊԵԿ–ը զգուշացնում է. ակտիվ վարչարարություն է սկսում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների պահպանման մասով
13:16
08 Օգոստոսի 2022
Հայաստանում շքեղ աստղաթափ է սպասվում
Երկնակամարում ֆանտաստիկ տեսարաններ են սպասվում
10:01
08 Օգոստոսի 2022
Հայաստանում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել
Հայաստանում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել
17:32
07 Օգոստոսի 2022
Հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել
Հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել
11:51
05 Օգոստոսի 2022
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
11:16
05 Օգոստոսի 2022
Վթար է. այսօր 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթար է. այսօր 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:54
04 Օգոստոսի 2022
Հիգիենայի խախտումներ. կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հիգիենայի խախտումներ. կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
11:03
04 Օգոստոսի 2022
9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:00
03 Օգոստոսի 2022
Ավետիք Չալաբյանը 3 ամսով կալանավորվեց
Ավետիք Չալաբյանը կրկին 3 ամսով կալանավորվեց
10:28
03 Օգոստոսի 2022
Ադրբեջանցի զինծառայողը մոլորվել ու հատել է Հայաստանի հետ սահմանը, նա հանձնվել է ադրբեջանական կողմին
Ադրբեջանցի զինծառայողը մոլորվել ու հատել է Հայաստանի հետ սահմանը, նա հանձնվել է ադրբեջանական կողմին
19:37
02 Օգոստոսի 2022
FLYONE ARMENIA–ն մեկնարկել է թռիչքներ դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան
Չվերթերն իրականացվելու են շաբաթական հինգ չվերթ հաճախականությամբ
10:05
02 Օգոստոսի 2022
Ուշադրություն. այսօրվանից 24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում ու մարզերից մեկում
Ուշադրություն. այսօրվանից 24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում ու մարզերից մեկում