Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի հրապարակներից մեկի երթևեկը

11.12.2023, 16:29
Երևանում ժամանակավորապես կդադարեցվի հրապարակներից մեկի երթևեկը
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի հրապարակներից մեկի երթևեկը
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Շենգավիթ վարչական շրջանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 13-ի ժամը 05:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի անվան հրապարակ հատվածի երթևեկությունը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանից հայցում են բնակիչների ներողամտությունը:–0–