Ժամանակավորապես չեղարկվում են Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը և Երևան-Գյումրի-Երևան բոլոր էլեկտրագնացքները
12.10.2023,
11:33
Ժամանակավորապես չեղարկվում են Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը և Երևան-Գյումրի-Երևան բոլոր էլեկտրագնացքները

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արագած-Արաքս հատվածում վթարային վերականգնողական աշխատանքների պատճառով հոկտեմբերի 12 և 13 ին չեղարկվում են հետևյալ գնացքները՝ ուղևորատար N372/371 Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը և մերձքաղաքային՝ Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքները, տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ից, հաղորդում է aysor.am–ը։
Գնացքների երթևեկության ժամանակացույցի հետագա փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ի լույս գիշերը՝ կեսգիշերվա սահմաններում, տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար շարժակազմի կողաշրջում:
Գնացքը, որը բաղկացած էր 36 վագոններից, մասնակի բեռնված էր ցեմենտի արտադրության համար նախատեսված հումքով, ինչպես նաև ուներ դատարկ վագոններ: Զոհեր չկան:–0–