411
5.11
388.18
+4
Եղանակը Երևանում
Հայ

ՃՈ տեսուչներ են ձերբակալվել կաշառք վերցնելու մեղադրանքով

14:31
31 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Загружается новость ... "Лево"

Քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» տեսուչներ Կ. Հ.-ն, Կ. Մ.-ն և Ա. Ա.-ն երթևեկության կանոնների խախտումներ, իսկ որոշ դեպքերում անգամ կոպիտ խախտումներ թույլ տված՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի կամ վարորդական վկայականի երթևեկող, նույնիսկ վարորդական իրավունքից զրկված բազմաթիվ վարորդների նկատմամբ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից պահանջել և ստացել են մինչև 10.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, նախաքննությամբ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ ոստիկանության հիշյալ պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական դիրքը և խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմել:

30.01.2023 թ.-ին ՃՈ տեսուչներ Կ. Հ.-ն, Կ. Մ.-ն և Ա. Ա.-ն կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ առերևույթ հանցագործությունների, ինչպես նաև դրանք կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:51
12 Մարտի 2023
Ձերբակալվել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը (ՎԻԴԵՈ)
Ձերբակալվել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը. ՎԻԴԵՈ
22:48
10 Մարտի 2023
Ոչ միայն ծառայություններ, այլև փորձ. Ամերիաբանկը ներկայացված է Երևանում անցկացվող Digitec-22-ին
Ամերիաբանկը մասնակցում է DigiTec Summit and Expo 2022 խոշորագույն տարածաշրջանային տեխնոլոգիական միջոցառմանը, որը մեկնարկել է ուրբաթ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
19:01
10 Մարտի 2023
Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 23 քաղաքացիներից 3-ի վիճակը ծանր է
Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 23 քաղաքացիներից 3-ի վիճակը ծանր է
18:48
10 Մարտի 2023
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցք
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցք
10:32
10 Մարտի 2023
ՀՀ-ում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 46-ի
ՀՀ-ում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 46-ի
20:57
09 Մարտի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
17:01
09 Մարտի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի տարածած լուրերը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի տարածած լուրերը
12:34
09 Մարտի 2023
Զինծառայողի դի է հայտնաբերվել
Զինծառայողի դի է հայտնաբերվել
10:57
09 Մարտի 2023
Հայաստանը պատվիրել է MArG 155/39 հնդկական ինքնագնաց հաուբիցները. աղբյուր
Հայաստանը պատվիրել է MArG 155/39 հնդկական ինքնագնաց հաուբիցները
20:07
08 Մարտի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերի մի շարք հասցեներում
24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերի մի շարք հասցեներում

14:28
07 Մարտի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:56
07 Մարտի 2023
Հրապարակվել են մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի մանրակերտի լուսանկարները (ՖՈՏՈ)
Հրապարակվել են մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի մանրակերտի լուսանկարները. ՖՈՏՈ