ՃՈ-ն զգուշացնում է․ Երևանի փողոցներից մեկում երթևեկը կդառնա միակողմանի (ՍԽԵՄԱ)

07.12.2021, 13:03
ՃՈ-ն զգուշացնում է․ Երևանի փողոցներից մեկում երթևեկը կդառնա միակողմանի.ՍԽԵՄԱ
ՃՈ-ն զգուշացնում է․ Երևանի փողոցներից մեկում երթևեկը կդառնա միակողմանի (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2021 թ. դեկտեմբերի 8-ից Երևան քաղաքի Նանսենի նրբանցքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ՀՀ ՃՈ-ն:

«Փոփոխության արդյունքում Նանսենի նրբանցքի Սաֆարյան և Նանսենի փողոցների հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Սաֆարյան փողոցից դեպի Նանսենի փողոց ուղղությամբ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-

 - рис.1