413.17
4.01
386.14
+20
Եղանակը Երևանում
Հայ

ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք

15:53
07 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչների կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր, հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՃՈ տեսուչներ Ն. Թ.-ն և Ռ. Ն.-ն, Արագածոտնի մարզի տարածքում ծառայություն իրականացնելիս, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված, մասնավորապես՝ սահմանված երթևեկության առավելագույն արագությունը գերազանցած 14 վարորդների և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող մեկ վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից որպես կաշառք պահանջել և ստացել են 5.000-10.000-ական ՀՀ դրամ: Մի շարք դեպքերում էլ վարորդների կողմից փաստացի կատարված՝ առավել խիստ վարչական պատասխանատվություն ենթադրող խախտումներն արձանագրելու փոխարեն ՃՈ տեսուչները նրանց վերաբերյալ կազմել են մեղմ իրավախախտումների վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող արձանագրություններ:
արորդներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ն. Թ.-ին և Ռ. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (15 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ):

 Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:55
19 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ, ընդգծվել է դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը
Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
17:35
19 Սեպտեմբերի 2023
Կառավարության շենքի մոտ ակցիա է` ի աջակցություն Արցախի
Կառավարության շենքի մոտ հավաքվածները Հայաստանի իշխանություններից անհապաղ արձագանք են պահանջում։ Խոսքը, մասնավորապես, Արցախին աջակցություն ցուցաբերելու մասին է, որի դեմ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է նախաձեռնել
16:54
19 Սեպտեմբերի 2023
Հայաստանը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և ԼՂ-ում չունի բանակ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ մենք այս պահին որևէ կտրուկ, արկածախնդրային գործողություն չպետք է իրականացնենք. ՎԻԴԵՈ
16:14
19 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանը փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը
Ադրբեջանը փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը
16:00
19 Սեպտեմբերի 2023
Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացնում
Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացնում
14:57
19 Սեպտեմբերի 2023
Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
ՊՆ–ից հայտնում են, որ ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է
10:41
19 Սեպտեմբերի 2023
«Հանրային ձայն» կուսակցության առաջնորդն արձագանքել է Մարությանի հայտարարությանը
«Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարությանի հայտարարությանը
10:22
19 Սեպտեմբերի 2023
Այսօր մինչև 15։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 15։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
16:22
18 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» դաշինքը նշել է այլ ուժերի հետ համագործակցության պայմանները Երևանի ավագանիում
«Մայր Հայաստան» դաշինքը  նշել է այլ ուժերի հետ համագործակցության պայմանները Երևանի ավագանիում
15:20
18 Սեպտեմբերի 2023
Վտանգավոր սննդամթերք է ոչնչացվել Երևանի սուպերմարկետներից մեկում
Վտանգավոր սննդամթերք է ոչնչացվել Երևանի սուպերմարկետներից մեկում
13:47
18 Սեպտեմբերի 2023
Փորձագետը ներկայացրել է Երևանի քաղաքապետի ընտրության ընթացակարգերը
Սահմանադրագետը ներկայացրել է Երևանի քաղաքապետի ընտրության ընթացակարգերը
12:13
18 Սեպտեմբերի 2023
Վերին Լարսի անցակետը ժամանակավորապես կգործի սահմանափակ ռեժիմով
ՊԵԿ–ից հայտնում են, որ Վերին Լարսի անցակետը ժամանակավորապես կգործի սահմանափակ ռեժիմով