438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Իսկ որտե՞ղ է ստորագրությունը. սկանդալային տեսանյութի հեղինակը պարզաբանել է Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը «գողանալու» պաշտոնական վարկածը (ՖՈՏՈ)

00:31
27 Հունվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «գողացված» դիվանագիտական անձնագրի հետ կապված պատմության մեջ, որը նախօրեից մեծ արձագանք է ստացել ԶԼՄ–ներում և հանրության շրջանում, հայտնվում են նոր զարգացումներ։ 

Փաշինյանի դիվանագիտական անձնագրի հետ կապված պատմությունը

Միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ, Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը, ում արտաքսել են Հայաստանից, հայտարարել է, որ ադրբեջանցիներից պատվիրել ու գնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը։

Նա հայտարարել է, որ Կենտրոնական Ասիայում այս պահին բնակվում է 8 էթնիկ հայալեզու ադրբեջանցի, ովքեր ունեն հայկական անձնագրեր։

Տեսանյութում Հովհաննիսյանը ցույց է տալիս դիվանագիտական անձնագիր, որի վրա երևում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը, ազգանունն ու լուսանկարը։ 

Հովհաննիսյանի խոսքով, ադրբեջանցիները, կարծելով, թե նա չեչեն է, ալկոհոլի ազդեցության տակ, իրեն ասել են, որ ունեն հայկական անձնագրեր։ Նրանք պատմել են, որ «թավշյա» հեղափոխությունից հետո ստանում են տեղեկություններ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից, «իսկ անձնագրերի հարցում իրենց օգնում է ԱԱԾ ղեկավար Քյարամովը (հայերի համար` Քյարամյան)»։ Ադրբեջանցիները գումարի դիմաց խոստացել են 2–3 շաբաթում պատրաստել հայկական անձնագիր։ Հովհաննիսյանը նրանցից պատվիրել է վարչապետի դիվանագիտական անձնագիրը, որը բավականին մեծ գումար է արժեցել։ Այն օգնել են հավաքել Ղազախստանում բնակվող էթնիկ հայեր։ Արդյունքում 2020թ.–ի նոյեմբերի 7–ից այդ անձնագիրը գտնվում է նրա մոտ։ 

Ի՞նչ են ասում ԱԳՆ–ից

«Նոյեմբերի 10–ին կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են 14 դիվանագիտական անձնագրեր, այդ թվում` վարչապետի անձնագիրը։ Բոլոր անձնագրերը չեղարկվել են», – հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։ 

Նոյեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը քաղաքացիները, որոնք դժգոհ էին Փաշինյանի կողմից Արցախի հարցով եռակողմ հայտարարության ստորագրումից, ներխուժել էին կառավարության շենք` պահանջելով, որպեսզի Փաշինյանը դուրս գա իրենց մոտ։

Նշենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն ավելի վաղ հարցազրույցների ժամանակ հերքել է մեղադրանքներն այն մասին, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում ադրբեջանցիները ստացել են հայկական անձնագրեր։

Նոր մանրամասներ` սկանդալային տեսանյութի հեղինակի կողմից

Անդրանիկ Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում շտապել է մեկնաբանել ԱԳՆ–ի հայտարարությունը։ Ավելին, նա ներկայացրել է նոր մանրամասներ` կապված ՀՀ վարչապետի դիվանագիտական անձնագրի պատմության հետ։

Ներկայացնում ենք Հովհաննիսյանի մեկնաբանության ամբողջական տեքստը։

«Վերջապես արձագանքեցին, բայց ավելի լավ կլիներ լռեին։

Պարզվում է, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին, որին ադրբեջանցիները յուրովի անվանում են «Քյարամով», և հրամայել է, որ նա շտապ հերքի այն տեղեկատվությունը, թե ադրբեջանցիներին տրամադրվում են հայկական անձնագրեր։ 

Արգիշտի Քյարամյանն այս խայտառակ իրավիճակից այլ ելք է առաջարկել. Հրահանգել ՀՀ ԱԳՆ-ին հայտարարել, ուշադրություն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական ​​անձնագիրը հափշտակվել է 2020թ. Նոյեմբերի 10-ին՝ մի խումբ քաղաքացիների կողմից, ովքեր զայրացած էին Փաշինյանի դավաճանությունից, և ներխուժել էին Կառավարության շենք հատուկ նպատակով՝ հափշտակել Փաշինյանի անձնական իրերը: 

Իսկ հիմա ավելի լուրջ։ 

- Նախ՝ իմ հարցազրույցում ես մի քանի անգամ հստակ շեշտել եմ, որ փաստաթուղթն իմ ձեռքում է եղել 2020-ի նոյեմբերի 7-ից, իսկ դուք ամսի 10-ից եք խոսում. 

- Երկրորդ՝ հայտնի անձնագրում բացակայում է Փաշինյանի ստորագրությունը։ Իրականում, եթե այն հոկտեմբերի 22-ից իր մոտ լիներ, ապա այդ ստորագրությունն անշուշտ առկա կլիներ. 

- Երրորդ՝ Փաշինյանի և իր ընտանիքի անձնական իրերի հափշտակումից հետո, կարծես, հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հրապարակային հայտարարեց, որ Կառավարության շենքից հափշտակել են՝ իր ժամացույցը, օծանելիքը, համակարգիչը և իր կնոջ՝ Աննա Հակոբյանի վարորդական իրավունքը: Ոչ մի խոսք դիվանագիտական ​​անձնագրի մասին։ 

Հ.Գ. Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել: Երեք ամիս ոչ մի խոսք դիվանագիտական ​​անձնագրի «կորստի» մասին, և հիմա հանկարծակի «հիշեցիք»: Ամոթ է, դավաճաններ։ Խելքի՛ եկեք»։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ