584.78
6.68
494.78
+21
Եղանակը Երևանում
Հայ

Իշխանամետ պատգամավորը խախտել է քվեարկության գաղտնիքը. ՀՀ օրենքով դրա համար նախատեսվում է մինչև 5 տարի ազատազրկում (ՖՈՏՈ)

16:22
20 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով Հհ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, Facebook–յան իր էջում հրապարակել է քվեաթերթիկների լուսանկար, որն արվել է քվեախցիկում։ Ոստիկանության և Գլխավոր դատախազության օպերատիվ արձագանքից հետո Սարգսյանը հեռացրել է լուսանկարն իր էջից, որի սքրինը պահպանվել է համացանցում։

скрин Айк Саркисян.jpg

Ոստիկանությունն անմիջապես արձագանքեց Սարգսյանի հրապարակմանը` նշելով, որ փաստի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր։

Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ, որը տարածել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, նշվում է, որ սոցիալական ցանցերում հրապարակվում են քվեարկության ընթացքում քվեաթերթիկների (որպես մարված կամ քվեարկված) լուսանկարներ, ինչպես նաև քվեաթերթիկներ պատռելու տեսագրություններ: ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը հանցագործություն է, որ պատժվում է ընդհուպ մինչև 5 տարի ժամկետով ազատարզկմամբ:

«Իսկ քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Անհրաժեշտ եմ համարում նշել, որ արդեն իսկ հրապարակված և Դատախազությանը հասու դարձած նման բոլոր լուսանկարների, տեսագրությունների առթիվ Դատախազության կողմից նախաձեռնվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութերի նախապատրաստման գործընթաց՝ դրանցում հենց ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հանցակազմի հատկանիշների առկայությունը ստուգելու նպատակով», – նշել է Աբրահամյանը:

Նրա խոսքով, Դատախազության տեսադաշտում հայտնված ցանկացած նոր այդպիսի հրապարակման առթիվ ևս նման գործընթաց է նախաձեռնվելու:                                                                        

«Ուստի կոչ ենք անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկների՝ անկախ դրանց մարված լինել-չլինելու հանգամանքից, լուսանկարները, տեսագրությունները հանրայնացնելուց և հրապարակելուց», – նշել է Աբրահամյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս նշել է, որ քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով։

«Այդպիսի գործընթացը խախտում է ընտրական իրավունքը։ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր քաղաքացիներին հիշեցնել, որ Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը: Այս արարքը պատժվում է տուգանքով` 500․000-700․000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով», – նշել է Թաթոյանը։

Թաթոյանը նաև նշել է, որ դրանից բացի, քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը պատժվում է տուգանքով՝ 100․000-200․000 դրամի չափով:–0–



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:15
16 Հուլիսի 2021
Մանախին բաց են թողել, Առուշանյանին` կալանավորել, ԱԱԾ-ն էլ նոր բացահայտում է արել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Մանախին բաց են թողել, Առուշանյանին` կալանավորել, ԱԱԾ-ն էլ նոր բացահայտում է արել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
22:44
16 Հուլիսի 2021
Ի՞նչ պետք է անել Վրաստան մուտք գործելու համար․դեսպանությունն ուղեցույց է հրապարակել
Ի՞նչ պետք է անել Վրաստան մուտք գործելու համար․դեսպանությունն ուղեցույց է հրապարակել
22:28
16 Հուլիսի 2021
Սիսիանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. որպես խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Սիսիանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. որպես խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան,ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
17:01
16 Հուլիսի 2021
ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները 1մլն 900 հազար դրամ կաշառք են վերցրել ու բռնվել են
ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները 1մլն 900 հազար դրամ կաշառք են վերցրել ու բռնվել են
15:34
16 Հուլիսի 2021
Առուշ Առուշանյանը կալանավորվեց
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց
15:03
16 Հուլիսի 2021
Գյումրիում լքված նորածին տղան հանձնվել է խնամակալ ընտանիքի
Գյումրիում լքված նորածին տղան հանձնվել է խնամակալ ընտանիքի
12:38
16 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում
12:14
16 Հուլիսի 2021
Ի՞նչն է վախեցրել Մարիամ Փաշինյանին, Արարատ Միրզոյանը կհեռանա՞ և ինչու՞ պատժված չէ Սյունիքում կրակողը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչն է վախեցրել Մարիամ Փաշինյանին, Արարատ Միրզոյանը կհեռանա՞ և ինչու՞ պատժված չէ Սյունիքում կրակողը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
11:29
16 Հուլիսի 2021
Երևանի բնակարաններից մեկի մոտ հայտնաբերված նորածինն անջատվել է արհեստական շնչառական սարքից
Երևանի բնակարաններից մեկի մոտ հայտնաբերված նորածինն անջատվել է արհեստական շնչառական սարքից
11:03
16 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 162 նոր դեպք, 106 մարդ առողջացել է, 2 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 162 նոր դեպք, 106 մարդ առողջացել է, 2 մարդ մահացել է
10:53
16 Հուլիսի 2021
Տիգրան Մուկուչյանը սուր ինֆարկտով հոսպիտալացվել է
ԿԸՀ Տիգրան Մուկուչյանը սուր ինֆարկտով հոսպիտալացվել է
09:25
16 Հուլիսի 2021
Կրակոցներ Շուշիի՞ց, ողբերգական դեպք Երևանում և գերությունից վերադարձած Էրիկի հուզիչ գրառումը․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Կրակոցներ Շուշիի՞ց, ողբերգական դեպք Երևանում և գերությունից վերադարձած Էրիկի հուզիչ գրառումը․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ