+16
Եղանակը Երևանում
Հայ

Իշխան Սաղաթելյանն` արտահերթ ընտրությունների մտքից հրաժարվելու պատճառների և փետրվարի 20–ին ընդդիմության հանրահավաքի մասին

12:56
08 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մեկնաբանել է «Իմ քայլը» խմբակցության կողմից նախօրեին հրապարակված հայտարարությունն այն մասին, որ «հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»։Սաղաթելյանն իր Facebook–յան էջում նշել է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքից հրաժարվելն ունի երեք հիմնական պատճառ։ 

Առաջին՝ վարչապետի աթոռին կառչած անձը հասկացել է, որ ընտրությունների միջոցով վերարտադրվելու շանս չունի՝ դա պարզապես անհնար է։ 

Երկրորդ՝ նույն անձը հասկացել է, որ այդ ճանապարհով գնալու դեպքում լուրջ խնդիրներ է ունենալու սեփական թիմի հետ, քանի որ խորհրդարանում բախտի բերմամբ հայտնված «ուսապարկերի» մեծ մասը զգացել է մանդատն անվերադարձ կորցնելու վտանգը։ 

Երրորդ՝ մտածում են՝ «Հայրենիքի փրկության շարժումը» մարել է, և մի քիչ էլ հասարակությանը կեղծ օրակարգերով շեղելու դեպքում իրենց արածը կմարսվի, կանցնի, կգնա։ 

«Ուստի որոշել են զոռբայությամբ պահել իրենց իշխանությունը՝ փորձելով այն տարբեր մեթոդներով ամրապնդել: Բայց հենց այստեղ էլ չարաչար սխալվում են, քանի որ պոպուլիստ- դավաճանները կարող են սեփական ժողովրդին խաբել մեկ անգամ, երկրորդը՝ չի ստացվելու։ Այժմ այն քաղաքացիները, որոնք մտածում էին ընտրությունների միջոցով ազատվել այս չարիքի իշխանությունից, արդեն դուրս կգան փողոց: Հենց այդ ժամանակ էլ «հպարտ դուխովները» իրենց մաշկի վրա կզգան հասարակական պահանջը։ Առաջիկա հանրահավաքը՝ փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում», – նշել է Սաղաթելյանը։

Որպես հետգրություն Սաղաթելյանն ավելացրել է, որ ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկը, այդ թվում՝ խորհրդարանական ուժերը, ոչ միայն դեմ չեն եղել արտահերթ ընտրություններին, այլ ընդհակառակը՝ ներկայացրել են դրա պահանջը և անհրաժեշտությունը՝ միաժամանակ նշելով դրան հասնելու շատ հստակ ճանապարհային քարտեզը (հրաժարական, անցումային կառավարության ձևավորում, արտահերթ ընտրությունների անցկացում):–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:24
09 Ապրիլի 2021
Կրակոցներ Երևանում, դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր
Կրակոցներ Երևանում, դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր
23:13
09 Ապրիլի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ.-ի 1-ին եռամսյակի արդյունքներով
Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել  է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով
19:45
09 Ապրիլի 2021
Ինչու՞ ձախողվեց գերիների վերադարձը, Փաշինյանը Արարատ Միրզոյանին իզոլացնում է, ԱԱԾ-ում էլ՝ նոր բու՞նտ. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ինչու՞ ձախողվեց գերիների վերադարձը, Փաշինյանը Արարատ Միրզոյանին իզոլացնում է, ԱԱԾ-ում էլ՝ նոր բու՞նտ. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ)
19:23
09 Ապրիլի 2021
Գերիների և անհետ կորածների հարազատներին թույլ տվեցին մտնել ՊՆ` հանդիպման
Գերիների և անհետ կորածների հարազատներին թույլ տվեցին մտնել ՊՆ` հանդիպման
18:50
09 Ապրիլի 2021
Ալեն Սիմոնյան. գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել
Ալեն Սիմոնյանն ասաց, գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել
14:54
09 Ապրիլի 2021
ՊՆ–ի մոտ վիճակը լարված է, տեղի է ունեցել ընդհարում գերիների հարազատների ու ոստիկանների միջև
Բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին դարպասները կոտրելով ներխուժել ՊՆ
14:39
09 Ապրիլի 2021
Մամուլում տեղեկություն է տարածվել ադրբեջանաթուրքական պատվիրակության երևանյան այցի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
Մամուլում տեղեկություն է տարածվել ադրբեջանաթուրքական պատվիրակության երևանյան այցի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
12:59
09 Ապրիլի 2021
Սահմանվել են ամառային դպրոցական արձակուրդների ժամկետները
ԿԳՄՍՆ–ն սահմանել է ամառային դպրոցական արձակուրդների ժամկետները
12:26
09 Ապրիլի 2021
Վթարվել է «Գառնի–Երևան» ջրատարը, 21 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
Վթարվել է «Գառնի–Երևան» ջրատարը, 21 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
12:06
09 Ապրիլի 2021
Անհետ կորածների և ռազմագերիների հարազատները շրջափակել են ՊՆ–ի շենքն ու Շիրակի մարզի ճանապարհները (ՎԻԴԵՈ)
Անհետ կորածների և ռազմագերիների հարազատները շրջափակել են ՊՆ–ի շենքն ու Շիրակի մարզի ճանապարհները . ՎԻԴԵՈ
11:04
09 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1029 նոր դեպք, 1117 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1029 նոր դեպք, 1117 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է
22:58
08 Ապրիլի 2021
Գերիների վերադարձը հետաձգվում է. Ավինյանի գրասենյակը մեկնաբանություն է տարածել
Գերիների վերադարձը հետաձգվում է. Ավինյանի գրասենյակը մեկնաբանություն է տարածել