441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Իշխան Սաղաթելյան. Հայաստանում հաստատվել է մեկ մարդու դիկտատուրա, որը կկոտրվի (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

18:27
06 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հիմա հաստատվել է «մեկ մարդու դիկտատուրա», որը կկոտրվի, ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր ընդդիմության հանրահավաքի ժամանակ։

«Այսօր նա (Փաշինյան) փորձում է ժողովրդին դարձնել է իր դավաճանության մի մասը։ Դա ոչ մի ընդհանուր բան չունի ժողովրդի իշխանության հետ։ Հայաստանում հաստատվել է մեր մարդու դիկտատուրա, որը մենք կկոտրենք և կոչնչացնենք», – նշեց Սաղաթելյանը։

Նա դիմեց ուժայիններին, ովքեր պաշտպանում են Փաշինյանին` ԱԱԾ տնօրեն Արթուր Աբազյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։

Ишхан Сагателян.jpg

«Պաշտպանելով նրան (Փաշինյանին), պաշտպանելով նրա կառավարությունը` դուք դառնում եք դավաճանության մասնակիցը և կրում ենք պատասխանատվություն դրա համար։ Խելքի եկե′ք և կանգնե′ք ժողովրդի կողքին», – կոչ արեց Սաղաթելյանը։

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ, ընդդիմության կողմից առաջադրված վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Вазген Манукян

«Սա ոչ միայն մեր, այլև ձեր Հայրենիքն է։ Կոչ եմ անում ձեզ միանալ մեզ կամ համագործակցել մեզ հետ կամ ստեղծել սեփական կազմակերպությունն ու պայքարել։ Որքան ցանցային լինի բողոքը, այնքան ավելի արագ կհասնենք մեր նպատակին», – ասաց Մանուկյանը։

Նա քննադատեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ով չի կատարում իր սահմանադրական պարտականությունները և մինչև հիմա ՍԴ չի ուղարկել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու Փաշինյանի հրամանագրի նախագիծը։

«Այո, մենք վաղը կրկին նրա հետ կհանդիպենք և կհորդորենք կատարել իր պարտականությունը, բայց որքա՞ն կարելի է յուրաքանչյուր պաշտոնյայի առանձին համոզել` կատարել սեփական պարտականությունները», – հարցադրում արեց Մանուկյանը։

Այնուհետև ցուցարարները երթով շարժվեցին Երևանի կենտրոնական փողոցներով` վանկարկելով «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Դավաճան հեռացի′ր»։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ