Իսակովի պողոտան կաթվածահար վիճակում է, մարդիկ դուրս են գալիս մեքենաներից ու ոտքով են շարունակում ճանապարհը (ՖՈՏՈ)
22.11.2023,
10:41
Իսակովի պողոտան կաթվածահար վիճակում է, մարդիկ դուրս են գալիս մեքենաներից ու ոտքով են շարունակում ճանապարհը․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Առավոտից Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կաթվածահար վիճակում է։
Հատկապես կաթվածահար վիճակում է Իսակովի պողոտան։
Ինչպես նշում են օգտատերերը Facebook-յան իրենց էջերում, «Հաղթանակ» կամուրջը շուրջ 20 րոպեով փակվել է, ինչի հետևանքով Իսակովի պողոտայում մեծ խցանում է։
«Իսակովի պողոտայում երթևեկությունը ամբողջությամբ կաթվածահար է եղել, մարդիկ ստիպված դուրս են գալիս մեքենաներից ու ոտքով են շարունակում ճանապարհը», – նշել է օգտատեր Վահե Գրիգորյանը Facebook–յան իր էջում՝ հրապարակելով լուսանկարներ։
Հայտնի է, որ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրաքի նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը, և, ըստ երևույթին, կամուրջը փակվել էր արարողակարգի պատճառով։–0–