Իրանն ու Ադրբեջանը պետք է ճշտեն այդ գործողությունները մաքսայի՞ն են, թե՞ ապօրինի.Քոչարյանը` Որոտանի մոտ ադրբեջանական հենակետի տեղադրման մասին

17.09.2021, 14:10
Իրանն ու Ադրբեջանը պետք է ճշտեն այդ գործողությունները մաքսայի՞ն են, թե՞ ապօրինի.Քոչարյանը` Որոտանի մոտ ադրբեջանական հենակետի և իրանցի վարորդներից գումար գանձելու մասին
Իրանն ու Ադրբեջանը պետք է ճշտեն այդ գործողությունները մաքսայի՞ն են, թե՞ ապօրինի.Քոչարյանը` Որոտանի մոտ ադրբեջանական հենակետի տեղադրման մասին

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Սյունիքում ստեղծված բարդ իրավիճակին։

Загружается новость ... "Лево"

Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Երևան–Մեղրի մայրուղու վրա, որով անցնում են իրանական բեռնատարները` ուղևորվելով երրորդ երկրներ։ Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ` Էյվազլի տեղանքում, Ադրբեջանը տեղադրել է ոստիկանական հենակետ։ Ըստ ստացվող տեղեկությունների, ադրբեջանցիներն իրանցի վարորդներից պահանջում են իբր մաքսավճար մոտ 150 դոլարի չափով։ Սեպտեմբերի 12–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել` նշելով, որ սեպտեմբերի ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

«Խոսքը Էվազլար ճանապարհահատվածի մասին է, որտեղ ադրբեջանական ոստիկանական ուժերը գործողություններ են իրականացրել վերջին օրերի ընթացքում, և այդ գործողությունները չեն տեղավորվում սահմանային խնդիրների տրամաբանության շրջանակներում», – ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով, ոստիկանության ուժերը կանգնեցնում են պարսկական մեքենաները և գումար են վերցնում պարսկական բեռնատարներից։

Ինչպես ընդգծեց Քոչարյանը, խոսքը վերաբերում է միայն իրանական մեքենաներին։

Քոչարյանն հարցադրում արեց. «Հիմա դա մաքսային գործողությու՞ն է, թե՞ ապօրինի գործողություն։ Իրանի և Ադրբեջանի միջև պետք ա ճշտեն այս գործողությունները տեղավորվում են որպես մաքսակետի գործողություններ, թե դրանք ապօրինի գործողություններ են»։

Քոչարյանը նշեց, որ հայկական սահմանապահ զորքերի, ադրբեջանական ուժերի և ռուս սահմանապահների տեղակայումը այդ հատվածում լուծում է, որպեսզի անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան։

«Չկրակենք իրար վրա մինչև որ մտնենք այն փուլ, որտեղ պետք է ճշտվեն սահմանային` դեմարկացիոն և դելիմիտացիոն խնդիրները», – եզրափակեց Քոչարյանը։–0–