ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է կորոնավիրուսին ու պատվաստումներին վերաբերող որոշ հարցերի, որոնք հուզում են հասարակությանը։
Նշենք, որ հոկտեմբերի 1–ից Հայաստանում ներդրվում է պահանջ, ըստ որի` աշխատողները պետք է 14 օրը մեկ գործատուին ներկայացնեն ՊՇՌ թեստի արդյունքը, կամ պատվաստվեն, հակառակ դեպքում գործատուն կտուգանվի, նա նաև իրավունքի ունի աշխատանքից ազատել աշխատողին։
Նա մասնավորապես պատասխանել է այն հարցին, թե ինչու պետք է պատվաստվել, եթե պատվաստումները 100% չեն երաշխավորում, որ չենք վարակվի։
Загружается новость ... "Лево"
Ավանեսյանի խոսքով, որևէ պատվաստանյութ, դեղամիջոց, բժշկական միջամտություն չի կարող 100% արդյունք երաշխավորել, այնուամենայնիվ մենք դիմում ենք բժիշկների, բուժվում ենք, հետազոտվում ենք, դեղեր ենք խմում, որոնք ի դեպ ևս ունեն կողմնակի ազդեցություններ, որովհետև այդ ամենը չանելու ռիսկը անգամներ մեծացնում է վատ ելքի հավանականությունը։
«Պատվաստանյութերը վերը թվարկված միջամտություններից նվազ վտանգավոր են և բավական արդյունավետ պաշտպանում են մեզ վարակվելուց, իսկ վարակման դեպքում հիվանդությունը ծայրահեղ ծանր տանելուց և մահանալուց», - նշել է նախարարը Facebook-յան իր էջում։
Նա նաև անդրադարձել է այն հարցին, թե արդյոք պատվաստանյութերը բավարար հետազոտված են և համապատասխանում են բոլոր դեղամիջոցներին ներկայացվող որակի պահանջներին։
«Այո պատվաստանյութերը մոտ երկու դար օգտագործվում են մարդկության կողմից և օգնել են հաղթահարել տասնյակ հիվանդություններ։ Ինչքան ինձ հայտնի է այս երկու դարերի ընթացքում մարդկության թիվը, ոչ թե նվազել է այլ շեշտակի ավելացել, նաև պատվաստանյութերի շնորհիվ։ Քովիդի դեմ պատվաստանյութերը, որոնք մասնագիտական կառույցների կողմից հավանության են արժանացել անցել, են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները՝ նախակլինիկական և կլինիկական փորձարկումների բոլոր փուլերը, և դա փաստված է դեղեր գրանցող պետական մարմինների կողմից։ Ուստի եթե դուք որևէ դեղ եք ընդունում, այն որակի ստուգման նույն փուլերն է անցել ինչ պատվաստանյութը և եթե չեք վստահում մեկին, պետք է հրաժարվեք ընդհանրապես բոլոր դեղերից», - նշել է Ավանեսյանը։-0-