«Ինչու՞ եք մեզ տեռորիստի հետ համեմատում». միջադեպ լրագրողի և արդարադատության նախարարի միջև (ՎԻԴԵՈ)
13:21
06 Օգոստոսի 2021
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ազգային ժողովում օգոստոսի 2-ից կիրառվող լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների հարցին:
Նա որպես օրինակ բերեց 1999թ.–ի հոկտեմբերի 27–ին Հայաստանի Ազգային ժողովում ահաբեկչություն կազմակերպած Նաիրի Հունանյանին, և նշեց, որ «կարող են լինել վարձկաններ, որոնք թաքնված լինեն լրագրողի կերպարի տակ»:
Նշենք, որ նորընտիր խորհրդարանում միջանցքներն ամբողջությամբ անցել են պետական պահպանության ծառայության վերահսկողության տակ: Լրագրողների ազատ տեղաշարժը խիստ սահմանափակված է: Ուժեղացվել է նաև նիստերի դահլիճի մուտքերի հսկողությունը։ Բոլոր դռների մոտ տեղադրվել են մետաղորսիչ սարքեր։
Մարտի 10-13-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարածաշրջանի ամենասպասված թեք էքսպոն` DigiTec22-ը, որին Ամերիաբանկը ներկայացավ A Space տաղավարով. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ