Ինչու՞ էին լարվել «Չաղ Ռուստամի» և Ֆազի հարաբերությունները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)
01.08.2024,
19:33
Ինչու՞ էին լարվել «Չաղ Ռուստամի» և Ֆազի հարաբերությունները. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևանի Շինարարներ փողոցում տեղի ունեցած՝ 43–ամյա տղամարդու՝ Սերգեյ Գրիգորյանի (քրեական հեղինակություն «Ֆազ») սպանության և 35–ամյա Բ․Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Շուրջ մեկուկես ամիս անց սպանության դեպքը բացահայտվել է, հայտնաբերվել է ոչ միայն կատարողը, այլև կազմակերպիչները։
Սպանության կազմակերպիչներն են քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամ» մականունով հայտնի Ռուստամ Ստեփանյանը և նրա մտերիմ Աշոտ Կյուրեղյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։