Ինչպես ներբեռնել և օգտագործել «Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածը. ԱՆ– ն հատուկ ուղեցույց է հրապարակել (ՎԻԴԵՈ)
13:40
01 Փետրվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ուղեցույց «Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածի ներբեռնման և օգտագործման մասին։
Հիշեցնենք, որ փետրվարի 1–ից մինչև մարտի 1–ը մեկնարկել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» պիլոտային ծրագիրը, համաձայն որի Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսային հիվանդության հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում։ Ընդ որում՝ նմուշառումը պետք է իրականացվի թռիչքի ժամից առավելագույնը 72 ժամ առաջ և հավելվածում նշված լաբորատորիաներում։ Առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Այսօր մոտ 20 քաղաքացիներ չեն կարողացել մեկնել Մոսկվա և Ռոստով Armenia ավիաընկերության չվերթերով, քանի որ կորոնավիրուսի թեստ են հանձնել այնպիսի լաբորատորիաներում, որոնք ներառված չեն «Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածում։–0–
«Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնեց Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը․ ՖՈՏՈ
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ