547.21
6.47
481.49
+1
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպե՞ս են նոյեմբերի 16–ին գերեվարվել հայ զինծառայողները. 7 զինծառայող ու գումարտակի հրամանատարի պ.կ–ն փախուստի են դիմել, վերջինս կալանավորվել է

21:33
25 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 16–ին հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման հետևանքով, չճշտված տվյալներով, գերեվարվել է 24+8 զինծառայող։ Ավելի վաղ ՊՆ–ն հայտնել էր, որ 24 զինծառայողի հետ կապը կորել է, հայկական կողմն ունի 6 զոհ և երկու դիրքի կորուստ։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննվի: «Հայաստանի զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ և պետք է հստակ բոլոր դեպքերով քննվի, թե ինչ է նշանակում գերի են ընկնել, ինչ հանգամանքներում։ Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»,- ընդգծել է նա:

Ինչպես նշել է Աբրահամյանը, 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մարտական հենակետերի ուղղությամբ հարձակում գործելու, ագրեսիվ պատերազմ սանձազերծելու փաստերով նույն օրը ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում հարուցված և ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված Ջերմուկի տեղամասում հակառակորդը անակնկալ հարձակվել է ՀՀ ԶՈՒ դիրքի անձնակազմի վրա, սակայն վերջինս հարձակումը ժամանակին հայտնաբերելուն, կամ դրան դիմակայելուն ուղղված համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Նախաքննության ընթացքում պարզված այս հանգամանքների առթիվ 22.11.2021թ. որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) նոր քրեական գործ հարուցելու մասին, որը նախորդիվ նշված գործի հետ միացվել է մեկ վարությում:
2021թ. նոյեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի մեկ պայմանագրային զինծառայող և նույն զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար, մայոր Գ. Գ.-ն։

Նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Գ.-ն նշանակված է եղել գումարտակի պահպանության նշված շրջանում տեղակայված հրամանատարական դիտակետում՝ մարտական դիրքերից մեկում: Միաժամանակ, նա ստանձնած է եղել գումարտակի պահպանությանը վստահված թվով 10 մարտական դիրքեր ընդգրկող պահպանության շրջանի պատասխանատուի պարտականությունները:
Բանակային կորպուսի հրամանատարի 2021թ. նոյեմբերի 16-ի մարտական կարգադրության և զորամասի հրամանատարի հրամանի համաձայն՝ զորամասը պահպանությունից անցել է պաշտպանության, ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի, կառավարման մարմիններն անցել են «Մարտական» աշխատանքային ռեժիմի, որի պայմաններում զորամասը՝ ենթակա ստորաբաժանումներով, պատրաստվել է մարտական գործողությունների։

Գ. Գ.-ն, պատասխանատու լինելով գումարտակի մարտական պատրաստության և նրա կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման համար, չի ապահովել մարտական հերթապահությունում ընդգրկված ուժերի կողմից առաջադրված մարտական խնդիրների՝ մասնավորապես, հակառակորդի մոտեցող ուժերին զենքի կիրառմամբ դիմադրություն ցույց տալու արդյունավետ կատարումը, ԳԳ.-ն ևս 7 զինծառայողի հետ դիմել է փախուստի, հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել է, ՀՀ ԶՈՒ զինծառայողներից 2-ի սպանված դիերը նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, իսկ մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ:

Նշված արարքները կատարելու համար 2021թ. նոյեմբերի 24-ին Գ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը դատարանի նոյեմբերի 25-ի որոշմամբ բավարարվել է:

«Դատախազական հետևողական ղեկավարման ներքո քրեական գործով ընթացող նախաքննության շրջանակներում իրականացվում են լայնածավալ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարվածի ամբողջական հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած այլ անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով», – նշվում է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:23
12 Հունվարի 2022
Անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում ծնվել է 76 երեխա, սակայն պտղաբերության ցուցանիշը շարունակում է ցածր մնալ. ԱՆ
44-օրյա պատերազմի հետևանքով մահացած զինվորների, կամավորների մայրերից երկուսն արդեն երեխա են ունեցել, 27 կին հղիացել է
16:08
12 Հունվարի 2022
ԵՄ պաշտոնյաները շեշտել են հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև հեռավորության անհրաժեշտությունը
ԵՄ պաշտոնյաները շեշտել են հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև հեռավորության անհրաժեշտությունը
12:35
12 Հունվարի 2022
Հայաստանում քողարկված ֆինանսական բուրգ է գործել. այն հիմնվել է Իրանում. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քողարկված ֆինանսական բուրգ է գործել. այն հիմնվել է Իրանում. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՎԻԴԵՈ
11:24
12 Հունվարի 2022
Կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել, նախօրեին մահացել է 4 մարդ
Կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել, նախօրեին մահացել է 4 մարդ
09:47
12 Հունվարի 2022
Եվս մեկ հայ զինծառայողի մարմին է գտնվել Ադրբեջանի հետ փոխհրաձգության գոտում.ՀՀ ՊՆ
Եվս մեկ հայ զինծառայողի մարմին է գտնվել Ադրբեջանի հետ փոխհրաձգության գոտում.ՀՀ ՊՆ
21:58
11 Հունվարի 2022
Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր է
Ադրբեջանի սադրանքի հետևանքով 20-ամյա երկու զինծառայող է զոհվել, ևս երկուսը վիրավոր է

20:46
11 Հունվարի 2022
Հայաստանում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կտրուկ կնվազի 10-12 աստիճանով
Հայաստանում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կտրուկ կնվազի 10-12 աստիճանով
20:11
11 Հունվարի 2022
Ադրբեջանը հրետանիով և ԱԹՍ-ներով կրակ է բացել սահմանի արևելյան ուղղությամբ, հայկական կողմն ունի երեք վիրավոր. ՊՆ
Ադրբեջանը հրետանիով և ԱԹՍ-ներով կրակ է բացել սահմանի արևելյան ուղղությամբ, հայկական կողմն ունի երեք վիրավոր. ՊՆ
15:46
11 Հունվարի 2022
«Կռիվ են տալիս օտար բառերի համար». ՀՀ–ում ցուցանակների վրա շարունակում են գերիշխել օտարալեզու բառերը. Լեզվի կոմիտեն հարուցել է 76 վարչական վարույթ
«Կռիվ են տալիս օտար բառերի համար». ՀՀ–ում ցուցանակների վրա շարունակում են գերիշխել օտարալեզու բառերը. Լեզվի կոմիտեն հարուցել է 76 վարչական վարույթ
14:50
11 Հունվարի 2022
Ադրբեջանցիները զենք են ուղղել ՀՀ բնակչի մեքենայի վրա, քարով հարվածել մեքենային, որում եղել են կինը և 3 տարեկան երեխան. ՄԻՊ (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիները զենք են ուղղել ՀՀ բնակչի մեքենայի վրա, քարով հարվածել մեքենային, որում եղել են կինը և 3 տարեկան երեխան. ՄԻՊ. ՖՈՏՈ
12:43
11 Հունվարի 2022
Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը
Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը
12:30
11 Հունվարի 2022
Հայ գիտնականների համապարփակ վերլուծությունը հրապարակվել է Frontiers in Oncology միջազգային հեղինակավոր պարբերականում
Հայ գիտնականների համապարփակ վերլուծությունը հրապարակվել է Frontiers in Oncology միջազգային հեղինակավոր պարբերականում