Ինչպե՞ս են իրենց զգում COVID-19–ով վարակված ԲՀԿ–ականները. պարզաբանում է Զոհրաբյանը

26.06.2020, 12:02
Ինչպե՞ս են իրենց զգում COVID-19–ով վարակված ԲՀԿ–ականները. պարզաբանում է Զոհրաբյանը
Ինչպե՞ս են իրենց զգում COVID-19–ով վարակված ԲՀԿ–ականները. պարզաբանում է Զոհրաբյանը
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողներին հետ խոսել է COVID-19–ով վարակված ԲՀԿ–ականների առողջական վիճակի մասին։

Զոհրաբյանը հայտնել է, որ տեղեկությունները, թե իր գործընկերներից ոմանց վիճակը ծանր է, չի համապատասխանում իրականությանը:

«Այո, մեր որոշ գործընկերների, ինչպես նաև «Իմ քայլը» խմբակցության մեր որոշ գործընկերների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, բոլորին ցանկանում ենք առողջություն, որևէ մեկի մոտ ծանր վիճակ չկա: Հույս ունեմ, որ «Իմ քայլի» մեր գործընկերները COVID-19-ը տանում են նույնքան թեթև, որքան ԲՀԿ-ի մեր գործընկերները»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով է վարակվել ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ–ական Վահե Էնֆիաջյանը, իմքայլականներ Վիկտոր Ենգիբարյանը, Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը։–0–