ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Իրավապահները, ուժի կիրառմամբ, զանգվածաբար բերման են ենթարկել այսօր առավոտյան Երևանում մեկնարկած անհնազանդության ակցիաների մասնակիցներին:
Նրանց տեղափոխել են ոստիկանական բաժիններ:
Նախնական տվյալներով, որոնք հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ակցիայի ավելի քան 200 մասնակից բերման է ենթարկվել, կան բռնության բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ պատգամավորների նկատմամբ:
ԶԼՄ-ների հաղորդմամբ, բերման են ենթարկվել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, «Ազատագրում» շարժման առաջնորդ Միկա Բադալյանը:
Սաղաթելյանի խոսքով, անհնանազանդության ակցիաներն այսօր կշարունակվեն, իսկ ժամը 18:00-ին ցուցարարները կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում:-0-