Ինչպե՞ս COVID-19–ի պայմաններում կազմակերպել ուսումնական հաստատությունների գործունեությունը. Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)

12.09.2020, 14:05
Ինչպե՞ս COVID-19–ի պայմաններում կազմակերպել ուսումնական հաստատությունների գործունեությունը. Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել. ՎԻԴԵՈ
Ինչպե՞ս COVID-19–ի պայմաններում կազմակերպել ուսումնական հաստատությունների գործունեությունը. Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 15-ից մեկնարկում է ուսումնական տարին:

Կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատությունները կգործեն հատուկ պայմաններով: 

Երևանի քաղաքապետարանն այդ թեմային նվիրված տեսանյութ է հրապարակել։

Загружается новость ... "Лево"

Կարանտին արտակարգ դրության փոխարեն

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը գործել է մարտի 16–ից մինչև սեպտեմբերի 11–ը ներառյալ։ Համապատասխան օրենքների փաթեթում ԱԺ–ի կողմից կատարված լրացումներից հետո ՀՀ կառավարությունը Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարել է կարանտին մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը։

Կարանտինը մասնավորապես նախատեսում է երկիր մուտքի և ելքի հատուկ ռեժիմ, ինքնամեկուսացման կանոններ, ինչպես նաև մի շարք սահմանափակումներ, այդ թվում` հանրային միջոցառումների, ուսումնական գործընթացի և տնտեսական գործունեության մասով։ Հայաստանի ողջ տարածքում պետք է կիրառվեն անհատական պաշտպանության միջոցներ, բնակության վայրից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։

Սեպտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45675 դեպք, որոնցից 41605-ն` առողջացած, 911-ը` մահվան ելքով։–0–