420.39
4.19
395.1
+15
Եղանակը Երևանում
Հայ

Ինչի՞ մասին են խոսել Պուտինն ու Փաշինյանը. Պեսկովը մեկնաբանել է ՀՀ կառավարության հաղորդագրությունը

17:10
26 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պոտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի ժամանակ կողմ է արտահայտվել օրենքի շրջանակում հանրապետությունում ստեղծված իրավիճակի կարգավորմանը, ուրբաթ լրագրողներին է հիշեցրել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Եթե դուք ուշադիր նայել եք տեքստը, որը հրապարակվել է մեր կողմից (զրույցի արդյունքում), ապա հաստատ հնարավորություն եք ունեցել ընթերցել այն մասին, որ Ռուսաստանի նախագահը կողմ է արտահայտվել օրենքի շրջանակում խնդրի կարգավորմանը», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Սա շատ կարևոր ֆրազ է», – մեկնաբանել է Պեսկովը ՀՀ կառավարության կայքում հրապարակված հաղորդագրությունն այն մասին, որ Պուտինը Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ իբր աջակցել է հանրապետության օրինական իշխանություններին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ավելացրել է, որր երկու առաջնորդների խոսակցության արդյունքում Կրեմլի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ տրվել է «բավականին ամբողջական ձևակերպում, որը բավականին ինֆորմատիվ է»։

Պուտինն ու Փաշինյանը նախօրեին քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը։ ՌԴ նախագահը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի և հանգստության պահպանմանը, օրենքի շրջանակում իրավիճակի կարգավորմանը։ ՌԴ նախագահը նաև զսպվածության կոչ է արել բոլոր կողմերին։

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25–ին հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին գլխավոր շտաբի հայտարարությունը համարել է ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: ՀՀ նախագահը դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը։

Փետրվարի 25–ին Երևանում կազմակերպվեցին Փաշինյանի կողմնակիցների և ընդդիմադիրների հանրահավաքները։ Ընդդիմությունը փակեց Բաղրամյանի պողոտան, որտեղ գտնվում է ԱԺ–ի շենքը և հայտարարեց անժամկետ ու շուրջօրյա ակցիաների մասին, որոնք կշարունակվեն մինչև Փաշինյանի հրաժարականը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:51
17 Ապրիլի 2024
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի. Փաշինյանը՝ տավուշցիներին
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի, այսօր տավուշցիներին է ասել Փաշինյանը
19:43
17 Ապրիլի 2024
Իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ ՀԱԿ–ը՝ Սամվել Վարդանյանի միջադեպի մասին
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյանի միջադեպի կապակցությամբ
19:31
17 Ապրիլի 2024
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը կայուն ծանր է
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա
15:58
17 Ապրիլի 2024
Դեղերը թաքցրել են մեքենայի դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ Հայաստան են փորձել ներմուծել 67կգ դեղորայք (ՖՈՏՈ)
Դեղերը թաքցրել են մեքենայի  դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ ՖՈՏՈ
15:23
17 Ապրիլի 2024
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ARMMONO 22-րդ ամենամյա միջազգային փառատոնին, որն այս տարի անցկացվում է Երևանում՝ ապրիլի 17-ից մայիսի 3-ը
14:05
17 Ապրիլի 2024
Ծեծել են, խոշտանգել․ ՔՊ–ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպն իսկական սկանդալի է վերածվել (ՎԻԴԵՈ)
Սամվել Վարդանյանը ծեծի է ենթարկվել Քննչական կոմիտեից ոստիկանության Ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ճանապարհին․ ՎԻԴԵՈ
13:08
17 Ապրիլի 2024
Փաշինյանն այցելել է Ոսկեպար
Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ
13:00
17 Ապրիլի 2024
Դուբայից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերը չեղարկվել են
Դուբայից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերը չեղարկվել են
11:44
17 Ապրիլի 2024
Քիչ առաջ պայթեցվեց ՊՆ նախկին շենքը (ՎԻԴԵՈ)
Ինչպես են պայթեցնում ՊՆ նախկին շենքը․ ՎԻԴԵՈ
09:56
17 Ապրիլի 2024
Այսօր կպայթեցվի ՊԵԿ վարչական շենքը
Այսօր կպայթեցվի ՊԵԿ վարչական շենքը
20:21
16 Ապրիլի 2024
ՊՆ պաշտոնյան 125.000 դոլար կաշառքի դիմաց զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ է կատարել
ՊՆ պաշտոնյան 125.000 դոլար կաշառքի դիմաց  զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ է կատարել
16:11
16 Ապրիլի 2024
Երևանում վաճառվող կոնֆետներում արգելված նյութ է հայտնաբերվել․ ՀՀ–ում դրա իրացումն արգելվել է
Ուշադրություն․ՍԱՏՄ–ից հորդորում են ս չգնել նշված վտանգավոր մթերքը և, դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում, տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով