Ի՞նչ փուլում է մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը, քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել

03.06.2022, 21:33
Ի՞նչ փուլում է մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը, քաղաքապետը  մանրամասներ է ներկայացրել
Ի՞նչ փուլում է մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը, քաղաքապետը  մանրամասներ է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը խորհրդարանում տեղեկություններ է ներկայացրել Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» նոր կայարանի կառուցման նախագծի վերաբերյալ։

«Առաջիկայում կստորագրվի պայմանագիր և կսկսվեն նախագծային աշխատանքները, որոնք կիրականացվեն երեք փուլով 1 տարվա ընթացքում»,- ասաց նա ուրբաթ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։

Քաղաքապետի խոսքով՝ մեկ տարի անց նախագիծը պատրաստ կլինի, անհրաժեշտ ստուգումներ կիրականացվեն, շինարարության համար տենդեր կհայտարարվի։

«Այս պահին վարչապետի (Նիկոլ Փաշինյանի) հանձնարարական կա՝ որոշել, թե ինչ ֆինանսական միջոցներըով է իրականացվելու մետրոյի կառուցումը, ինչպես նաև որոշակի չափով ներգրավել մասնավոր կազմակերպություններին»,- ասաց Սարգսյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության ընդհանուր արժեքը նախնական գնահատվում է մոտ 50 մլն դոլար, նախագծային աշխատանքների համար ՀՀ կառավարությունը կհատկացնի 750 մլն դրամ, ևս 554 մլն դրամ՝ քաղաքապետարանը։-0-