«Ի՞նչ խաչ է ձեր ձեռքին, «հանցավոր աշխարհի՞ց» է ուղարկվել»․ հարց Քյարամյանին
30.10.2024,
16:52
«Խաչը հանցավոր աշխարհի՞ց է ուղարկվել»․ լրագրողները նկատեցին, որ Արգիշտի Քյարամյանի ձեռքին խաչ կա

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Ազգային ժողովում լրագրողները ճեպազրույցի ժամանակ նկատեցին, որ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ձեռքին խաչ կա։
«Ի՞նչ խաչ է ձեր ձեռքին», –լրագրողներից մեկը հարց ուղղեց Քյարամյանին։
Դիտարկմանը, թե, ըստ տարածված որոշ լուրերի, խաչն իրեն է ուղարկվել «հանցավոր աշխարհից», Քյարամյանն ասաց․ «Չէ, Տաթևի վանքում պատրաստված խաչ է»։