«Իմ քայլ»-ի պատգամավորները հեռացան` լսելով «Շուշին ադրբեջանակա՞ն է» հարցը (ՎԻԴԵՈ)
14:55
21 Հունվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հեռացան` չպատասխանելով լրագրողի` «Շուշին ադրբեջանակա՞ն է» հարցին։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ–ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել առ այն, որ նախքան ազատագրումը Շուշիի բնակչության 90 և ավելի տոկոսը կազմել են ադրբեջանցիները: Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն էր իր այդ կարգավիճակով: Եվ մեկ էլ ասում եք, որ հայտարարել ես, որ Արցախը Հայաստան է, եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ և դա ձեր դիրքորոշումն է, ուրեմն ձևակերպեք այդ դիրքորոշումը և պաշտոնապես արձանագրեք»:–0–
Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ
Ucom–ի ձայնային ծառայություններից օգտվողները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս, ընկերությունից պարզաբանում են