411
5.11
388.18
+13
Եղանակը Երևանում
Հայ

Հունվարի 1-ից նոր սահամափակումներ են սպասվում հանրային վայրերում․ի՞նչ կարծիք ունեն փորձագետները

20:30
07 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Համաճարակային իրավիճակը լիիրավ հավասար է պատերազմական իրավիճակին, քանի որ թե´ մարդկային կորուստներ են լինում, թե´ տնտեսական վնասներ:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արաբկիր» ԲՀ-ի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը:

«Երբ խոսում ենք քաղաքացիների առողջության, հանրային առողջապահության մասին, այնպիսի տպավորություն է, որ սա միայն բժիշկների պարտականությունն է, բայց ադպես չէ: Մեր քաղաքացիների առողջության համար պատասխանատու են բոլոր կազմակերպություններն ու գերատեսչությունները»,-ասաց Բաբլոյանը:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կթույլատրվի միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման հավաստագրի առկայությամբ:

Արա Բաբլոյան հանրային առողջության տեսանկյունից խոսելիս ասաց, որ ընդունվող որոշումը բխում է միայն հասարակության շահերից:

Загружается новость ... "Лево"

Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանն էլ իր հերթին ասաց, քանի որ գործ ունենք վարակիչ հիվանդության հետ, այդ պարագայում արդեն սահմանափակվում է անհատի ազատությունը, և չի կարող գերիշխել հանրային առողջությունը կյանքի իրավունքին:

«Եվ այս ձեռնարկվող քայլերի առումով, որոնք մեր երկրում աստիճանաբար արվում են, կարծում եմ, որ հատկապես աշխատող բնակչության մեծ մասն արդեն որոշ սահամափակումների ենթարկվել է: Այստեղ ուղղակի նպատակ կա բնակչության այն հատվածի համար, որը խոցելի խումբ է՝ օրինակ 65 տարեկան և ավելի անձինք, որոնց դեպքում մեծ է  ռիսկը վարակվելու և մահանալու, պատվաստումը ևս մեկ շարժառիթ լինի »,-ընդգծեց  Պետրոսյանը:

«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը նշեց, որ սահմանափակումների գնալու հետ մեկտեղ, պետությունը պարտավոր է երաշխավորել, որ այն մարդիկ, ովքեր զբաղված են հասարակական սննդի ոլորտում, չեն կորցնի իրենց աշխատանքը:

«Սա պարզապես պետական հոգածության մասին է խոսքը: Չի կարելի պետական մակարդակում խուճապ տարածել, և պետք է համապարփակ աշխատել բոլոր ուղություններով և բոլոր ոլորտներում՝ հնարավորինս քիչ վնաս հասցնելով տնտեսությանը»,-ասաց Բարսեղյանը:

«Արաբկիր» ԲՀ-ի գիտական ղեկավար Արա Բաբլոյանն էլ ասաց, որ հիմնական նպատակը, ոչ թե ռեստորանները, մշակութային ու ժամանցային վայրերը փակելն է, այլ ստեղծել պայմաններ, որ այդ կենտրոնները կարողանան շարունակել իրենց բնականոն գործունեությունը:

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցն իր հերթին նշեց, որ գիտականորեն վաղուց ապացուցված է, որ պատվաստվելը նվազեցնում է վարակելիության ծայրահեղ ծանր դեպքերը:

«Այստեղ շատ կարևոր է վարակման կրիտիկական կետերի ժամանակին հայտնաբերումը: Այսինքն հասկանալ՝ որտեղից է գալիս վարակի շղթան, դա կլինի հանրային տրանսպորտը թե մշակութային ու հանրային վայրերը, այդքան էլ էական չէ, այս պարագայում պետք է հայտնաբերել վարակի գոտին ու համապատասխան քայլեր ձեռնարկել, ինչն էլ արվում է»,-ասաց Բակունցը:

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը ևս կարևորեց խստացումների, երբեմն նույնիսկ կոշտ սահմանափակումների գնալը հատկապես համաճարակային պայմաններում:

«Հաճախ մենք փորձում ենք բիզնես շահը ավելին դասել, քան հասարակական ու առողջապահական շահը, բայց առաջնային օղակում պետք է լինի բնականաբար առողջությունը, որպեսզի մյուս օղակները ևս կարողանան բնականոն գործել»,-ասաց Դանիելյանը:

Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանի խոսքով՝ չնայած նրան, որ թվերը նվազում են, այնուամենայնիվ ներկա պահին անհրաժեշտ է խիստ միջոցառումների ձեռնարկումը վարակի հետագա սպասվող ալիքներից խուսափելու համար:

«Այս պահին թե´ պատվաստումների, թե´ վարակելիության առումով ուենենք լավ միտումներ, սակայն դեռևս մենք շատ հեռու ենք ավելի լավ իրավիճակում լինելուց, դրա համար անհրաժեշտ է, որ նման միջոցառումներ ձեռնարկվեն աստիճանաբար պատվաստումների ցուցանիշները բարձրացնելու և կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու համար»,-ասաց Պետրոսյանը:

Աղոջապահության մասնագետների խոսքով՝ սահմանափակումների գնալն ու պահպանելը միայն պետության գործը չէ, դրա համար պատասխանատու է նաև հասարակությունը:-0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:51
12 Մարտի 2023
Ձերբակալվել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը (ՎԻԴԵՈ)
Ձերբակալվել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը. ՎԻԴԵՈ
22:48
10 Մարտի 2023
Ոչ միայն ծառայություններ, այլև փորձ. Ամերիաբանկը ներկայացված է Երևանում անցկացվող Digitec-22-ին
Ամերիաբանկը մասնակցում է DigiTec Summit and Expo 2022 խոշորագույն տարածաշրջանային տեխնոլոգիական միջոցառմանը, որը մեկնարկել է ուրբաթ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
19:01
10 Մարտի 2023
Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 23 քաղաքացիներից 3-ի վիճակը ծանր է
Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 23 քաղաքացիներից 3-ի վիճակը ծանր է
18:48
10 Մարտի 2023
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցք
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցք
10:32
10 Մարտի 2023
ՀՀ-ում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 46-ի
ՀՀ-ում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 46-ի
20:57
09 Մարտի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
17:01
09 Մարտի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի տարածած լուրերը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի տարածած լուրերը
12:34
09 Մարտի 2023
Զինծառայողի դի է հայտնաբերվել
Զինծառայողի դի է հայտնաբերվել
10:57
09 Մարտի 2023
Հայաստանը պատվիրել է MArG 155/39 հնդկական ինքնագնաց հաուբիցները. աղբյուր
Հայաստանը պատվիրել է MArG 155/39 հնդկական ինքնագնաց հաուբիցները
20:07
08 Մարտի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերի մի շարք հասցեներում
24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերի մի շարք հասցեներում

14:28
07 Մարտի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:56
07 Մարտի 2023
Հրապարակվել են մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի մանրակերտի լուսանկարները (ՖՈՏՈ)
Հրապարակվել են մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի մանրակերտի լուսանկարները. ՖՈՏՈ