473.68
7.07
455.94
+24
Եղանակը Երևանում
Հայ

Հունվարի 1-ից արգելվում է ծխախոտի և վեյպերի ցուցադրությունը վաճառակետերում և սննդի օբյեկտներում, կարգելվի նաև ծխախոտի օգտագործումը սննդի բոլոր օբյեկտներում (ՖՈՏՈ)

17:05
03 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հունվարի 1-ից արգելվում է ծխախոտի և վեյպերի ցուցադրությունը վաճառքիկետերում և հանրային սննդի օբյեկտներում:

Այս մասին Facebook-յան իր էջում հայտնում է առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Նա նշել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված ծխախոտային արտադրատեսակների եվ դրանց փոխարինիչների օգտագործման հետեվանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եվ կանխարգելման մասին օրենքի մի շարք կարևոր դրույթներ։

«Ըստ այդ դրույթների այլևս արգելված են ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտինային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում», - նշել է Թորոսյանը։

Նաև արգելված է վերոնշյալ որևէ արտադրանքի իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:

Թորոսյանը նաև նշել է, որ այս դրույթների լիարժեք կիրառումը ժամանակի ընթացքում էականորեն իջեցնելու է ծխախոտի օգտագործումը մեր երկրում, ինչն էականորեն ազդելու է մեր բնակչության առողջության բարելավման և մեր երկրի տնտեսության զարգացման վրա։

«Տնտեսվարողներին կոչ եմ անում խստորեն հետևել օրենքի պահանջների կատարմանը, իսկ ստուգող մարմիններին՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել», - նշել է Թորոսյանն՝ ավելացնելով, որ առանց առողջ հասարակության չի կարող լինել ամուր տնտեսություն։

Թորոսյանը որպես հետգրություն ավելացրել է, որ 2022 թվականի մարտի 15-ից ուժի մեջ կմտնեն նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում (փակ և բաց) բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի դրույթները։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:58
13 Մայիսի 2022
Ծաղկաձորի Golden Palace հայտնի հյուրանոցի վերածնունդը. այն կդառնա Mercure հյուրանոց (ՖՈՏՈ)
Ծաղկաձորի Golden Palace հայտնի հյուրանոցի երկրորդ ծնունդը հնարավոր դարձավ Accor աշխարհի առաջատար հյուրանոցների խմբի և Project Inter-Invest ընկերության նոր նախագծի շնորհիվ. ՖՈՏՈ
15:33
13 Մայիսի 2022
20–ամյա զինծառայողի մահվան գործով ձերբակալվածներ կան
20–ամյա զինծառայողի մահվան գործով ձերբակալվածներ կան
13:29
13 Մայիսի 2022
29-ամյա հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ մեքենայի վարորդն ազատ արձակվեց
29-ամյա հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ մեքենայի վարորդն ազատ արձակվեց
12:35
13 Մայիսի 2022
Կառավարությունը 4 մլրդ 750 մլն դրամ կհատկացնի հանրապետության տարբեր մասերում ճանապարհների հիմնանորոգման համար
Կառավարությունը 4 մլրդ 750 մլն դրամ կհատկացնի հանրապետության տարբեր մասերում ճանապարհների հիմնանորոգման համար
22:35
12 Մայիսի 2022
Հայաստանում աշնանը կգործարկվի Shell խոշոր ընկերության բենզալցակայանների ցանցը
Shell-ը գալիս է Հայաստան. աշնանը կգործարկվի խոշոր ընկերության բենզալցակայանների ցանցը
20:14
12 Մայիսի 2022
Կակաչները ձյան մեջ. Սուրենյանը ցույց է տվել հայաստանյան ձնե մայիսը (ՖՈՏՈ)
Կակաչները ձյան մեջ. Սուրենյանը ցույց է տվել հայաստանյան ձնե մայիսը (ՖՈՏՈ)
14:52
12 Մայիսի 2022
Բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս. մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևն ապաքինվել է (ՎԻԴԵՈ)
Բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս. մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևն ապաքինվել է. ՎԻԴԵՈ
13:56
12 Մայիսի 2022
Մայիսի 5-ի դրությամբ Երևանյան լճից տեղափոխվել է շուրջ 4500 մեքենա աղբ, լճի տարածքում կկառուցվի հանգստի գոտի (ՎԻԴԵՈ)
Մայիսի 5-ի դրությամբ Երևանյան լճից տեղափոխվել է շուրջ 4500 մեքենա աղբ, լճի տարածքում կկառուցվի հանգստի գոտի. ՎԻԴԵՈ
13:29
12 Մայիսի 2022
Քրգործ է հարուցվել նախօրեին 20–ամյա զինծառայողի մահվան փաստի առթիվ
Քրեական գործ է հարուցվել նախօրեին 20–ամյա զինծառայողի մահվան փաստի առթիվ
10:51
12 Մայիսի 2022
Երևանի մետրոպոլիտենը կունենա ևս մեկ միջանկյալ կայարան բացի «Աջափնյակ» կայարանից
Երևանում մետրոյի ևս մեկ կայարան կկառուցվի
16:01
11 Մայիսի 2022
Մարտական հենակետում հայտնաբերվել է 20–ամյա զինծառայողի դի
Մարտական հենակետում հայտնաբերվել է 20–ամյա զինծառայողի դի
13:12
11 Մայիսի 2022
Հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի
Հայաստանում հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի