Հունաստանում անցկացվել են Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ուժերի զորավարժություններ

13.11.2023, 15:46

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հունաստանի Ատտիկա շրջանում նոյեմբերի 6–10–ն անցկացվել են Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ուժերի և հատուկ օպերացիաների ուժերի համատեղ զորավարժությունները, հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը X սոցցանցում (նախկին Twitter):

Զորավարժությունների ընթացքում կազմակերպվել է մարտական կրակ։ Մշակվել են նաև դիպուկահարների կրակի, փակ տարածքներում, փոքրածավալ վարժանքների պլանավորման և անցկացման տեխնիկան և մարտավարությունը։-0-