Հուլիսի 1-ից 6 անգամ բարձրացել է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը, 2 անգամ`երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը. Ավինյան

05.07.2020, 20:03
Ավինյանը հայտնել է, որ հուլիսի 1-ից 6 անգամ բարձրացել է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը, 2 անգամ`երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը
Հուլիսի 1-ից 6 անգամ բարձրացել է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը, 2 անգամ`երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեր կարևորագույն խնդիրներից է, նշել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Դեռևս անցած տարվա սեպտեմբերին հայտարարել էի, որ 2020թ․-ից մեկնարկելու ենք ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։ Այսպիսով, հուլիսի 1-ից սկսած վեց անգամ բարձրացել է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից 300 հազար դրամ։ Երկու անգամ բարձրացել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից 300 հազար դրամ։ Արդյունքում ծնողները կկարողանան հոգալ երեխայի ծննդյան հետ կապված նախնական միանվագ ծախսերը», – գրել է նա Facebook–յան նիր էջում։

Նրա խոսքով, զգալիորեն բարձրանում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին տրվող ամենամսյա նպաստի չափը․քաղաքաբնակ աշխատող ծնողին՝ 18․000 դրամից 26․500 դրամ: Գյուղաբնակ աշխատող ծնողին՝ 18․000 դրամից 26.500 դրամ: 

Загружается новость ... "Лево"

Գյուղաբնակ աշխատող ծնողին, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո՝ 18․000 դրամից  53․000 դրամ: 

Գյուղաբնակ չաշխատող ծնողին, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո՝ 0 դրամից (նախկինում աջակցություն չէին ստանում) 26․500 դրամ։ 

Ավինյանի խոսքով, կատարվել են նաև մի քանի այլ փոփոխություններ։

Վերացվել է նպաստը նշանակելու համար ծնողի ՀՀ-ում գտնվելու պահանջը: Այսինքն ծնողի՝ երկրից բացակայելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստի վճարումը չի դադարեցվի: 

Օտարերկրյա պետությունում երեխայի ծննդի գրանցումն իրականացնելու դեպքում այդ պետությունում նպաստ նշանակած չլինելու վերաբերյալ տեղեկանք այլևս չի պահանջվի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողին նպաստ նշանակելու համար: 

Եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում ծնողը չի դիմել նշանակված նպաստը ստանալու համար և այն վերադարձվել է պետական բյուջե, ապա նպաստի գումարը հնարավոր կլինի ստանալ հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում: 

«Հաջորդիվ կանդրադառնամ նաև երեխա ունեցող ընտանիքիների բնակարանային ապահովմանը վերաբերող նոր ծրագրերին»,– եզրափակել է փոխվարչապետը։–0–