583.78
6.75
493.35
+28
Եղանակը Երևանում
Հայ

Հրազդան գետի վրա 252 մետրանոց կամուրջ կկառուցվի. մեկնարկել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի շինարարությունը (ՖՈՏՈ)

11:12
12 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մայրաքաղաքում տրվել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկը: 

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, 2.7 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցումն ազդարարող երկկողմ հուշագիրը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Լևանտինա Ինխենեյրիա Կոստրուցիոն (Իսպանիա) ընկերության լիազոր ներկայացուցիչ Լուիզ Լոփեզ Մոլոնին: 

Փաստաթղթի մեկ օրինակը տեղադրվել է կառուցվելիք ավտոճանապարհի հիմքում:  

Տեղում՝ մանրակերտի վրա, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ներկայացվել են ծրագրի մանրամասները: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24-28 մետր լայնությամբ: Ճանապարհահատվածը ներառում է նաև Հրազդան գետի վրա 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ մետաղական կամրջի կառուցում, ինչպես նաև մեկ ուղեանցի կառուցում՝ Իսակով – Բաբաջանյան փողոցների հատման վայրում առկա ճանապարհային հանգույցում:

«Նոր ճանապարհահատվածը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Երևանի և ընդհանրապես Հայաստանի համար: Այսօր մայրաքաղաքում ունենք չորս կամուրջ, և ծրագրի շրջանակում Հրազդան գետի վրա կառուցվողը կլինի թվով հինգերորդը: Այս ճանապարհահատվածը զգալիորեն կթեթևացնի Երևանում երթևեկությունը»,- նշել է քաղաքապետը:

Շինարարական աշխատանքներն իրականացնող Լևանտինա Ինխենեյրիա Կոստրուցիոն (Իսպանիա) ընկերության լիազոր ներկայացուցիչ Լուիզ Լոփեզ Մոլոնին իր հերթին նշել է, որ նման նախագծերի կյանքի կոչման հարցում ընկերությունն ունի երկարամյա փորձ, և վստահեցրել է, որ աշխատանքները կիրականացվեն նախատեսված ժամկետում:

Շինարարական աշխատանքների ընթացքում իրականացվելու են բոլոր անհրաժեշտ հաղորդուղիների տեղափոխումները, իսկ լուսավորության համակարգում տեղադրվելու են LED էներգախնայող լուսատուներ:

Արգավանդ-Շիրակ ճանապարհը Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մի հատվածն է, որը նաև կապում է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները: Պայմանագրի արժեքն է 26.003.196.22 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Շինարարությունը կտևի 21 ամիս:–0–

мост, дорога Аргаванд–Ширак

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:29
05 Օգոստոսի 2021
Տավուշի մարզում, Ադրբեջանի հետ սահմանին, տեղակայվել են ռուս սահմանապահներ. ՊՆ
Տավուշի մարզում, Ադրբեջանի հետ սահմանին, տեղակայվել են ռուս սահմանապահներ
18:15
05 Օգոստոսի 2021
Փաշինյանը բարդ ընտրության առաջ է, Ռուսաստանը համաձայն չէ, Սյունիքում էլ հետապնդումներ են․ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը բարդ ընտրության առաջ է, Ռուսաստանը համաձայն չէ, Սյունիքում էլ հետապնդումներ են․ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
16:17
05 Օգոստոսի 2021
Եթե տեմպերն այսպես շարունակվեն, Հայաստանը կկանգնի COVID-19-ի բռնկման 4-րդ ալիքի վտանգի առաջ. ԱՆ փորձագետ
ԱՆ փորձագետը զգուշացնում է․եթե տեմպերն այսպես շարունակվեն, Հայաստանը կկանգնի COVID-19-ի բռնկման 4-րդ ալիքի վտանգի առաջ
16:06
05 Օգոստոսի 2021
Մեղրիի համայնքապետարանը զգուշացնում է․խուճապի չմատնվել կրակոցների ձայներ լսելու դեպքում
Մեղրիի համայնքապետարանը զգուշացնում է․խուճապի չմատնվել կրակոցների ձայներ լսելու դեպքում
15:36
05 Օգոստոսի 2021
Պատվաստում կամ թեստ․ ՀՀ-ում որոշ սահմանափակումներ են սպասվում COVID-19-ի դեպքերի աճի ֆոնին
Պատվաստում կամ թեստ․ ՀՀ-ում որոշ սահմանափակումներ են սպասվում COVID-19-ի դեպքերի աճի ֆոնին
14:48
05 Օգոստոսի 2021
ԱԺ-ն կրկին չկարողացավ Իշխան Սաղաթելյանին ընտրել փոխխոսնակի պաշտոնում
ԱԺ-ն 2-րդ անգամ չկարողացավ Իշխան Սաղաթելյանին ընտրել փոխխոսնակի պաշտոնում
14:12
05 Օգոստոսի 2021
Հայտնի է ԵՊՀ ռեկտորի նոր ժ․պ․-ի անունը
Հայտնի է ԵՊՀ ռեկտորի նոր ժ․պ․-ի անունը
13:21
05 Օգոստոսի 2021
Սարսափելի դեպք Արմավիրում․ 44-ամյա տղամարդը ծեծելով սպանել է 59 տղամարդուն, ապա փորձել է այրել դիակը
Սարսափելի դեպք Արմավիրում․ 44-ամյա տղամարդը ծեծելով սպանել է 59 տղամարդուն, ապա փորձել է այրել դիակը
12:30
05 Օգոստոսի 2021
ԱԺ-ն չընտրեց ընդդիմադիր փոխխոսնակին
Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
12:18
05 Օգոստոսի 2021
Առաջիկայում Երևանում կլինի մոտ 16-17 նոր ավտոբուսային երթուղի, պարկը կհամալրվի 211 նոր ավտոբուսներով
Առաջիկայում Երևանում կլինի մոտ 16-17 նոր ավտոբուսային երթուղի, վճարելու ենք քարտերով
11:15
05 Օգոստոսի 2021
ԱԺ-ն ընտրում է ընդդիմադիր փոխխոսնակին, ՔՊ-ն մասնակցում է ընտրություններին
Ընդդիմությունը փոխխոսնակի պաշտոնում առաջադրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին
11:09
05 Օգոստոսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում․7551 թեստից հաստատվել է 329 դեպք, 179 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում․7551 թեստից հաստատվել է 329 դեպք, 179 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է