ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)

17.03.2023, 17:24
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ,17 մարտի./Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։

Այսօր հրավիրված Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:

«Ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին»,- ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ շարունակելու է  լինել քաղաքական թիմի հետ, աշխատել մեր պետության զարգացման ուղղությամբ։

««Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Տիգրան Ավինյանն է։ Հույս ունեմ, որ ՔՊ-ն կստանա երևանցու վստահության քվեն ու կշարունակի մեր համայնքի համար կարևոր գերակա ծրագրերը», - ասաց Սարգսյանը։-0-