ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշել է, որ հրաշք ամառ է Հայաստանում։
«Հրաշք ամառ է մեր երկրում․ ո՛չ սառն է, ո՛չ շոգ, ո՛չ չոր է, ո՛չ խոնավ։ Ամեն բան նորմայի սահմաններում է», – նշել է օդերևութաբանը։
Հայպետհիրդոմետի հաղորդմամբ, հունիսի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում, հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 29-ին, հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
Մայրաքաղաք Երևանում հունիսի 28-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:–0–