569.28
6.52
482.52
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել են օտար լեզուների միասնական քննությունների արդյունքները

10:49
17 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 11-ին տեղի ունեցած օտար լեզուների (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն) միասնական քննությունների արդյունքները, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը։

Քննությունների արդյունքների նախնական վերլուծությամբ՝ «Անգլերեն» առարկայի համար հայտագրված 4346 դիմորդներից քննությանը մասնակցել են 4271-ը։ Բարձր գնահատական՝ 18-20 միավոր ստացել են 1233 դիմորդներ, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 612 դիմորդ, 19-19.75՝ 590, իսկ 20 միավոր՝ 31 հոգի: Դրական միավորի շեմը չեն հաղթահարել 356 դիմորդներ, միջին միավորը եղել է 14.5-ը:

«Գերմաներեն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել էր 85 դիմորդ, քննությանը մասնակցել են 84-ը: Բարձր՝ 18-20 միավոր ստացել է 13 դիմորդ, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 9, 19-19-75՝ 4 դիմորդ։ Գերմաներենից միջին միավորը եղել է 13.76, առավելագույն՝ 20 միավոր ոչ ոք չի ստացել, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 12 դիմորդներ։

«Ֆրանսերեն» առարկայից ընդունելության միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել են 74 դիմորդներ. բոլորն էլ ներկայացել և մասնակցել են քննությանը։ Նրանցից 18-ը հավաքել են 18-20 միավոր, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 8 դիմորդ, 19-19.75՝ 9, իսկ 20 միավոր՝ 1 դիմորդ։ Միջին միավորը եղել է 14.7, իսկ դրական միավորի շեմը չեն հաղթահարել 6 դիմորդներ։

«Իսպաներեն» և «Պարսկերեն» առարկաների քննություններին մասնակցել են երկուական դիմորդներ. բոլորն էլ հաղթահարել են նվազագույն անցողիկ շեմը՝ ապահովելով համապատասխանաբար 12,1 և 13,5 միջին միավորներ։

Դիմորդները ստացած գնահատականները կարող են բողոքարկել քննության արդյունքների հրապարակման հաջորդ օրը՝ տվյալ դեպքում մինչև հունիսի 17-ը՝ ժամը 18.00-ն:

Նշենք, որ դիմորդների գնահատականները փակցվում են քննական կենտրոններում, ինչպես նաև ուղարկվում են ընդունելության հայտում նշված էլեկտրոնային հասցեին։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:44
26 Հուլիսի 2021
Թշնամին վերսկսել է կրակոցները, գերուն վերադարձնում են, Աննա Հակոբյանն էլ բարկացրել է օգտատերերին․ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Թշնամին վերսկսել է կրակոցները, գերուն վերադարձնում են, Աննա Հակոբյանն էլ բարկացրել է օգտատերերին․ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
18:28
26 Հուլիսի 2021
Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով
2021 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է
18:20
26 Հուլիսի 2021
Ադրբեջանը վերսկսել է կրակոցները Երասխի հարևանությամբ․ ՄԻՊ-ն ահազանգում է
Ադրբեջանը վերսկսել է կրակոցները Երասխի հարևանությամբ․ ՄԻՊ-ն ահազանգում է
15:38
26 Հուլիսի 2021
«Թող լիներ բռնապետություն, բայց մի հատ ամուր ձեռք». քաղաքացիները`սահմանային լարվածության մասին (ՎԻԴԵՈ)
«Թող լիներ բռնապետություն, բայց մի հատ ամուր ձեռք». քաղաքացիները`սահմանային լարվածության մասին, հարցում Երևանի փողոցներում.ՎԻԴԵՈ
14:41
26 Հուլիսի 2021
Էկոնոմիկայի նախարարի պ/կ–ն գտավ հովվի. ուրախ են և′ նա, և′ հովիվը, և′ գործատուն (ՖՈՏՈ)
Էկոնոմիկայի նախարարի պ/կ–ն գտավ հովվի. ուրախ են և′ նա, և′ հովիվը, և′ գործատուն.ՖՈՏՈ
13:52
26 Հուլիսի 2021
Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հայ–ադրբեջանական սահմանին գրանցված կրակոցների պատճառով (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հայ–ադրբեջանական սահմանին գրանցված կրակոցների պատճառով.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
13:04
26 Հուլիսի 2021
Երևանը` սրտումս. մեր մայրաքաղաքի անկրկնելի ճարտարապետությունը (ՖՈՏՈ)
Մեր Երևանը 29 տարով մեծ է Հռոմից։ Այն մարմնավորում է տարբեր դարաշրջանների վկայություններ։ Դա արտացոլվում է մայրաքաղաքի ճարտարապետական հուշարձաններում.ՖՈՏՈ
12:17
26 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Երասխի հատվածներում.ՊՆ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Երասխի հատվածներում
12:03
26 Հուլիսի 2021
Ամուսնության առաջարկություն Սևանա լճի հատակին. հայ երիտասարդն ընտանիք կազմելու ինքնատիպ առաջարկություն է արել սիրելիին (ՎԻԴԵՈ)
Ամուսնության առաջարկություն Սևանա լճի հատակին. հայ երիտասարդն ընտանիք կազմելու ինքնատիպ առաջարկություն է արել սիրելիին.ՎԻԴԵՈ
11:06
26 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 112 նոր դեպք, 106 մարդ առողջացել է, 3 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 112 նոր դեպք, 106 մարդ առողջացել է, 3 մարդ մահացել է
10:18
26 Հուլիսի 2021
Մի փոքր կհովանանք.Հայաստանում սպասվում է անձրև և ջերմաստիճանի նվազում
Մի փոքր կհովանանք.Հայաստանում սպասվում է անձրև և ջերմաստիճանի նվազում
19:57
25 Հուլիսի 2021
Զգուշացում․ տրանսպորտը փափուկ խաղալիքներով, քրեական ենթամշակույթ հիշեցնող տարրերով զարդարող վարորդները կենթարկվեն պատասխանատվության (ՖՈՏՈ)
Զգուշացում․ տրանսպորտը փափուկ խաղալիքներով, քրեական ենթամշակույթ հիշեցնող տարրերով զարդարող վարորդները կենթարկվեն պատասխանատվության.ՖՈՏՈ