Հրապարակվել են Գառնի–Երևան մայրուղային ջրատարի խոշոր վթարի կադրերը. Երևանի մի շարք շրջաններում 24 ժամ ջուր չի լինի (ՎԻԴԵՈ)

15.06.2021, 11:56
Հրապարակվել են Գառնի–Երևան մայրուղային ջրատարի խոշոր վթարի կադրերը. Երևանի մի շարք շրջաններում 24 ժամ ջուր չի լինի.ՎԻԴԵՈ
Հրապարակվել են Գառնի–Երևան մայրուղային ջրատարի խոշոր վթարի կադրերը. Երևանի մի շարք շրջաններում 24 ժամ ջուր չի լինի (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Վեոլիա Ջուր» ընկերությունը հրապարակել է Գառնի–Երևան մայրուղային ջրատարի խոշոր վթարի կադրերը, որի հետևանքով 24 ժամ ջուր չի լինի Երևանում մի շարք շրջաններում և Արարատի մարզի որոշ հասցեներում։

«Այսպիսին է Գառնի - Երևան մայրուղային ջրատարի վթարը, որի պատճառով դադարեցվում է Երևանի և Արարատի մարզի մի շարք տարածքների ջրամատակարարումը: ՎեոլիաԹիմն ամեն ինչ կանի հայտարարված ժամկետից շուտ ջրատարարը վերաշահագործելու համար», – նշվում է ընկերության Facebook–յան էջում:

Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել, որ Գառնի–Երևան մայրուղային ջրատարի վթարի հետևանքով հունիսի 15-ին ժամը 12.00-ից մինչև հունիսի 16-ը ժամը 12.00-ն կդադարեցվի Երևանի Նուբարաշեն. Էրեբունի, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջանների և Արարատի մարզի մի շարք հասցեների ջրամատակարարումը։ Հասցեներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով։–0–