ԵՐԵՎԱՆ. 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը։
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ տոնը հռչակված է Նորապսակների օրհնության օր։ Այդ օրը՝ ժամը 10․30-ին, Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Ս. Պատարագ։ Ավարտին կատարվելու է նորապսակների օրհնության կարգ։
Փետրվարի 13-ին՝ տոնի նախատոնակին, Արարատյան Հայրապետական թեմում առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:
Ստորև ներկայացնում ենք ժամանակացույցը:
Փետրվարի 13-ին
17․00 - ժամերգություն բոլոր եկեղեցիներում
Համերգային ծրագիր, ազգային երգ-պար եւ խարույկ
16:00
Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի -տոնական միջոցառում (խարույկը՝ ժամերգության ավարտին)
Մալաթիայի Ս․ Աստվածածին եկեղեցի
17:20
Ավանի Ս․ Աստվածածին եկեղեցի
Նուբարաշենի Ս․ Նահատակաց եկեղեցի
Դավթաշենի Ս․ Նահատակաց եկեղեցի
Չարբախի Ս․ Խաչ եկեղեցի
Ս․ Երրորդություն եկեղեցի
Քանաքեռի Ս․ Հակոբ եկեղեցի
18:00
Նոր Նորքի Ս․ Աստվածածին եկեղեցի
Խարույկ
17․20
Ս․ Հովհաննես եկեղեցի
Նորք Մարաշի Ս․ Աստվածածին եկեղեցի
Նորագավթի Ս․ Գևորգ եկեղեցի
Նոր Նորքի Ս․ Սարգիս եկեղեցի
Կաթողիկե Ս․ Աստվածածին և Ս․ Աննա եկեղեցիներ
Էրեբունի համայնք
Փետրվարի 14-ին՝ ժամը 10․30-ին
Ս․ Պատարագ բոլոր եկեղեցիներում․ ավարտին Նորապսակների օրհնության կարգ։
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում