429.91
5.88
396.56
-3
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել է Պուտինի, Փաշինյանի և Ալիևի կողմից ընդունված հայտարարությունը (ՎԻԴԵՈ)

23:28
31 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ Սոչի ժամանելու և բանակցություններ անցկացնելու համար և հավելել, որ ռուսական կողմը կշարունակի ներդնել բոլոր ջանքերը` խաղաղության և կայունության հասնելու համար:

Հանդիպման արդյունքներով ընդունվել է եռակողմ հայտարարություն, որում, մասնավորապես նշվել է. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը 2022 թ.-ի հոկտեմբերի 31-ին հանդիպեցինք Սոչիում և քննարկեցինք 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի, 2021 թ.-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։
Վերահաստատեցինք նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանման հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։ Համաձայնեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել մնացյալ, այդ թվում` հումանիտար խնդիրների հրատապ լուծման ուղղությամբ:

Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը։

Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։

Ընդգծեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպպատակով։ Առկա աշխատանքային տարբերակների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունը հնարավոր օժանդակություն կցուցաբերի դրան:

Շեշտեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար։

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը»։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:36
13 Հունվարի 2023
Վենետիկն այժմ ավելի հասանելի է. Wizz Air–ը մեկնարկեց Վենետիկ-Երևան-Վենետիկ չվերթերը
Wizz Air լոուքոսթերը մեկնարկեց Վենետիկ-Երևան-Վենետիկ չվերթերը
13:00
13 Հունվարի 2023
ՀԱՊԿ-ը կամ պետք է գործի, կամ հայտարարի, որ ինքը գոյություն չունի. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը կամ պետք է գործի, կամ հայտարարի, որ ինքը գոյություն չունի
10:56
13 Հունվարի 2023
Երևանի կենդանաբանական այգու վագրերի ընտանիքը համալրվեց ամուրյան վագրով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

10:45
13 Հունվարի 2023
Ճամբարակի երկնքում արտառոց երևույթ է նկատվել (ՖՈՏՔ)Ո
Այսօր առավոտյան Ճամբարակի երկնքում արտառոց երևույթ է նկատվել. ՖՈՏՈ
14:40
12 Հունվարի 2023
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանին շարունակել համատեղ աշխատանքը՝ Բաքվի հետ պայմանավորվածությունների համատեղ աշխատանքի ուղղությամբ
Զախարովան հայտարարեց, որ նույն հարցի շուրջ պաշտոնական Երևանի հայտարարությունները էապես տարբերվում են
13:12
12 Հունվարի 2023
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կկարողանան հատել սահմանը նույնականացման քարտերով
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կկարողանան հատել սահմանը նույնականացման քարտերով
11:17
12 Հունվարի 2023
Fly Arna-ն մեկնարկում է թռիչքներ դեպի Սանկտ Պետերբուրգ
Fly Arna–ն մեկնարկում է ուղիղ չվերթեր դեպի Սանկտ Պետերբուրգ
10:41
12 Հունվարի 2023
Այս տարի առաջին անգամ դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել 2 անգամ. ԳԹԿ–ից մանրամասնում են
ԳԹԿ–ն մանրամասնում է բուհերի ընդունելության նոր կարգը
19:37
11 Հունվարի 2023
Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թ.–ի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը
Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թ.–ի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը
14:51
11 Հունվարի 2023
Երևանն առաջ է անցել Բաքվից, Թբիլիսիից և Անկարայից աշխարհի անվտանգ քաղաքների վարկանիշում. Numbeo
Երևանն առաջ է անցել Բաքվից, Թբիլիսիից և Անկարայից աշխարհի անվտանգ քաղաքների վարկանիշում
14:34
11 Հունվարի 2023
«Բևեռ» արմատական շարժումը «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» ակցիա է անցկացնում ՌԴ դեսպանատան մոտ
Ազգային–ժողովրդավարական «Բևեռը» երկրորդ ակցիան է անցկացնում` «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» և երթով շարժվել է դեպի Երևանում ՌԴ դեսպանատուն