ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության առաջին արբանյակի՝ Երկիր մոլորակի ուղեծիր արձակելու պահը։
Ինչպես այսօր
հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: մայիսի 25-ին Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերլ հրվարդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը, ինչը տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում:–0–