Հրանտ Թոխատյանը մեկնել է ԱՄՆ՝ բուժման

09.11.2023, 18:01
Սիրված դերասան Հրանտ Թոխատյանը մեկնել է ԱՄՆ՝ բուժման
Հրանտ Թոխատյանը մեկնել է ԱՄՆ՝ բուժման
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոս ամսին սիրված դերասան Հրանտ Թոխատյանի սիրտը ստենտավորել են` նա երկու անգամ ենթարկվել էր վիրահատության։

Սակայն պարզվում է` փորձությունները դրանով չեն ավարտվել. սրտի հետ կապված խնդիրների լուծումից հետո նրա մոտ առողջական նոր խնդիրներ են հայտնաբերվել եւ նա ընկերների օգնությամբ մեկնել է ԱՄՆ` բուժման, գրում է «Հրապարակը»:

Թոխատյանի մտերիմներից մեկը հայտնել է, որ նոր խնդիրները կապված են ինչ-որ նորագոյացության հետ, որը հայտնաբերվել է անսպասելիորեն` սրտի վիրահատությունից հետո: Թե ինչ բուժում կանցնի հայտնի դերասանը` դա կլինի վիրահատական միջամտություն, թե թերապիա` դեռևս պարզ չէ, այժմ դեռ ինտենսիվ հետազոտությունների փուլն է ևւ իրենք հույս ունեն, որ այս փորձությունն էլ է Հրանտը բարեհաջող հաղթահարելու:–0–