437.67
4.35
404.35
-4
Եղանակը Երևանում
Հայ

Հրանտ Բագրատյանը նշել է արցախյան պատերազմում Հայաստանի ռազմավարական և ռազմական սխալները (ՎԻԴԵՈ)

17:35
25 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշել է Հայաստանի կառավարության քաղաքական, ռազմավարական և ռազմական սխալները, որոնք հանգեցրեցին արցախյան պատերազմի նման ելքին։

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ Բագրատյանը նշել է, իր կարծիքով, Փաշինյանի հիմնական սխալը` Արցախի չճանաչումը։

«Պատերազմի սկսելուց անմիջապես հետո` 2 ժամ անց, Facebook–յան էջումս գրեցի` անմիջապես ճանաչեք Լեռնային Ղարաբաղը, որ ձեզ օգնեն», – ասաց Բագրատյանը։

Նրա խոսքով, երկրորդ սխալը հակառուսական տրամադրություններն էին, մենք չենք կարող կոմպլեմենտար քաղաքականություն վարել։

«Ինչքան էլ սիրենք, չսիրենք, դրական է, թե բացասական, բայց մենք պետք է մնանք ռուսամետ թիմում։ Չկա երրորդ տարբերակ, դեգլոբալիզացման ստեղծված իրավիճակում մենք մի ելք ունենք` կամ թուրքերի, կամ ռուսների հետ ենք», – հայտարարեց Բագրատյանը։

Արտաքին քաղաքական սխալների թվում Բագրատյանը նշեց, որ Հայաստանը «նեղացրեց» Իրանին, «փչացրեց հարաբերությունները» Վրաստանի հետ և «ապտակեց Չինաստանին», ինչն ունեցավ իր հետևանքները։

Խոսելով ռազմական սխալների մասին` Բագրատյանը նշեց, որ Հայաստանը կորցրել է ռազմական տեխնիկայի 85%–ը, ինչը, նախկին վարչապետի կարծիքով, «պարտություն չէ, այլ մեր բանակի ամբողջական ջախջախում»։

«Մեր ամենագլխավոր խնդիրը «Բայրաքթարներն» էին, որոնք 80%–ով նպաստեցին մեր կապիտուլյացիային», – նշեց Բագրատյանը։

Նա ընդգծեց, որ հակաօդային պաշտպանության կենտրոնացված համակարգի ստեղծումը ևս սխալ էր։

«Այդ համակարգը ապակենտրոնացնելու համար, չէ՞ որ թշնամին գալու է, մենք այն դարձնում ենք կենտրոնացված, սա 90–ականների պատերազմը չէ», – ասա նախկին վարչապետը։

Նրա խոսքով, սխալ էր Օսա–ԱԿ զինեթահրթիռային համալիրների ձեռք բերումը, «որոնք մոտ 50 տարի արդեն չեն օգտագործվում, գործի չդրվեց նաև «Իսկանդերը»»։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ