424.69
4.85
386.64
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հրամանը հրապարակվեց. հունվարի 22–ից հյուրանոց, սննդի օբյեկտ, մարզասրահ, գրադարան, թանգարան այցելողները պիտի ներկայացնեն QR կոդ կամ թեստի սերտիֆիկատ

14:22
10 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել կորոնավիրուսի հետ կապված նոր սահմանափակումների վերաբերյալ։

Ինչպես հայտնում են գերատեսչությունից, ս.թ. հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե ներկայացնում են.

• կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ,

• կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ արտածված ԱՐՄԵԴ համակարգից,

• կամ պատվաստման սերտիֆիկատ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

Հավելենք, որ վերը նշված պահանջը չի վերաբերում.

• մինչև 18 տարեկան անձանց՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում,

• հղիներին՝ հղիության մասին բժշկական փաստաթուղթ (առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից տրված Առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն հրամանի պահանջների համաձայն) ներկայացնելու դեպքում,

• փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողներին՝ բացարձակ հակացուցման մասին բժշկական փաստաթուղթ (առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից տրված Առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն հրամանի պահանջների համաձայն) ներկայացնելու դեպքում,

• նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգից արտածված սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:08
01 Մայիսի 2023
ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել է
Այսօր ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել է
12:20
01 Մայիսի 2023
Ձմեռ՝ մայիսին. Արագածոտնում ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Այսօր՝ մայիսի 1-ին Արագածոտնի մարզում ձյուն է տեղացել. ՎԻԴԵՈ
10:45
01 Մայիսի 2023
«ԱՌԿԱ» գործակալությունը տոնում է 27–ամյակը
Հայկական մեդիադաշտի առանցքային դերակատարներից մեկը` «ԱՌԿԱ» գործակալությունը, անցած շուրջ երեք տասնամյակի ընթացքում փոքր գործակալությունից վերածվել է հսկա մեդիահոլդինգի
01:12
30 Ապրիլի 2023
Փարիզից Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում
Փարիզից Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում
01:05
30 Ապրիլի 2023
Թուրքիան առանց պատճառ փակել է օդային տարածքը հայկական ավիաընկերության համար
Թուրքիան անակնկալ փակել է օդային տարածքը հայկական ավիաընկերության համար
23:06
29 Ապրիլի 2023
Հակառակորդը կրակ է բացել Տեղի ուղղությամբ, զինծառայող է վիրավորվել
Հակառակորդը կրակ է բացել Տեղի ուղղությամբ, զինծառայող է վիրավորվել
11:26
29 Ապրիլի 2023
Արդշինբանկը նոր մասնաճյուղ է բացել «Multi Magic Mall» առևտրի կենտրոնում
Արդշինբանկը բացում է իր հերթական՝ «Հատիս» մասնաճյուղը Կոտայքի մարզում գտնվող Multi Magic Mall առևտրի կենտրոնի 1-ին հարկում
20:54
28 Ապրիլի 2023
Քննչական կոմիտեն և TikTok-ը կհամագործակցեն
Քննչական կոմիտեն և TikTok-ը կհամագործակցեն
15:03
28 Ապրիլի 2023
Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Եռաբլուր
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
13:50
28 Ապրիլի 2023
Պապիկյանն ու ռուս խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարը քննարկել են օպերատիվ իրավիճակը խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում
Պապիկյանը կարևորել է Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը
13:30
28 Ապրիլի 2023
ՊՊԾ պետ է նշանակվել
Հայաստանում ՊՊԾ պետ է նշանակվել
12:46
28 Ապրիլի 2023
«Աերոֆլոտը» Սոչի–Երևան ուղիղ չվերթեր է գործարկել
«Աերոֆլոտը» Սոչի–Երևան ուղիղ չվերթեր է գործարկել