Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ ՊՆ

23.02.2025, 11:17
Հոսպիտալում զինծառայող է մահացել
Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

«Թե կոնկրետ ինչ հիվանդության, զերծ կմնամ նշել. կպարզի փորձաքննությունը: Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել: Ցավակցում և վշտակցում ենք հիվանդության հետևանքով մահացած զինծառայողի ընտանիքին»,- տեղեկացրել է նա: