586.06
6.78
493.65
+24
Եղանակը Երևանում
Հայ

Հոգևորականը Սիսիանի եկեղեցում հրաժարվում է սեղմել Փաշինյանի ձեռքը (ՎԻԴԵՈ)

13:00
21 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես է հոգևորականը Սիսիանի եկեղեցում հրաժարվում սեղմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը։

Հիշեցնենք, որ վարչապետն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքում, որտեղ լարված իրավիճակ է։

Նշենք, որ Սյունիքում լարված իրավիճակ է, բազմաթից սյունեցիներ փորձում էին փակել ճանապարհները, որպեսզի թույլ չտան Փաշինյանի մուտքը Սյունիք։

Загружается новость ... "Лево"

Հավաքվածները վրդովված են, որ օրերս մարզի տարածքում` Որոտան գյուղի և Կապանի օդանավակայանի մոտակայքում, նկատվել են մի խումբ ադրբեջանցի զինծառայողներ` Ադրբեջանի դրոշով։ Սյունեցիներն ավտոմեքենաներով փակել են Գորիս–Տաթև և Սիսիան–Գորիս մայրուղիների հատվածը։ Ենթադրվում է, որ Փաշինյանի շարասյունը պետք է անցնի այդ ճանապարհով։

Ինչ է կատարվում Սյունիքում

Նոյեմբերի 9–ին Արցախում պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել յոթ շրջաններին հարակից ավելի քան 190 բնակավայր, ինչի արդյունքում Սյունիքի մարզի սահմանները (այդ թվում` Կապան մարզկենտրոնը) հայտնվել են Ադրբեջանի նոր սահմանների հետ անմիջական հարևանությամբ։

Դեկտեմբերի 17–ին սյունեցիները փակել են Կապանի օդանավակայան տանող ճանապարհը` իրավասու մարմիններից պարզաբանումներ պահանջելով Ադրբեջանի հետ սահմանի պաշտպանության կազմակերպման հարցում։

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը նշել է, որ դեկտեմբերի 17–ի առավոտյան Պաշտպանության նախարարության կողմից հրահանգ է տրվել զինվորականներին՝ մինչև վաղը՝ 17:00-ն, ազատել Կապանի շահեկան, բարձր դիրքերը, «դրանք հանձնվում են թշնամուն», հիմա ստացվելու է այնպես, որ թշնամին մոտենալու է մեր սահմաններին, բնակելի տարածքներից ընդամենը 1 կմ հեռավորություն վրա է լինելու: Նա պարզաբանել է, որ դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ տանող ճանապարհի էլի մի հատված ընկնում է թշնամու տարածքի մեջ: Բացի այդ, Փարսյանը նշել է, որ Կապանից 4 գյուղական բնակավայր տանող ճանապարհը՝ դեպի Խդրանց, Կապան, Եղվարդ և Ուժանիս գյուղեր տանող ճանապարհի մի հատվածը, ընկնում է թշնամու տարածքի մեջ:

Նույն օրը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման մասնակիցները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են իրենց մտահոգությունները մարզում սահմանային ճշգրտումների հետևանքով ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ: Համայնքների ղեկավարներն արձանագրել են, որ սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվելու մի շարք բնակավայրեր, այդ թվում նաև մարզկենտրոն Կապանը:

Պաշտպանության նախարարը նշել է, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Ընդգծվել է, որ այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:42
05 Սեպտեմբերի 2021
Միջոցառում անցկացնելու պայմանագիր է կնքվել համապատասխան կազմակերպության հետ․ԿԳՄՍՆ-ի ՊՈԱԿ-ը՝ Գառնիում հարսանիքի մասին
ԿԳՄՍՆ-ի ՊՈԱԿ-ը մեկնաբանել է Գառնիում կազմակերպված հարսանիքի շուրջ ստեղծված իրավիճակը․ՎԻԴԵՈ
17:12
05 Սեպտեմբերի 2021
Սերբիայում Հայաստանի հայցով ձերբակալել են ԵԱՀԿ-ին կից Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալին
Սերբիայում Հայաստանի հայցով ձերբակալել են ԵԱՀԿ-ին կից Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալին
14:15
05 Սեպտեմբերի 2021
«Հարսանիք Գառնիում»․ սոցցանցերում վրդովված են տաճարի տարածքում անցկացված միջոցառումից, գերատեսչությունն արձագանքել (ՎԻԴԵՈ)
«Հարսանիք Գառնիում»․ սոցցանցերում վրդովված են տաճարի տարածքում անցկացված միջոցառումից,  գերատեսչությունն արձագանքել.ՎԻԴԵՈ
20:09
03 Սեպտեմբերի 2021
Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենը ուսուցչուհուց կաշառք է պահանջել, ձայնագրությունը հայտնվել է համացանցում․ միջադեպին արձագանքել է ԿԳՄՍՆ-ն (Ձայնագրություն)
«Ինչի՞ համար պիտի 300-400 հազար փող ստանաս»․ Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենը ուսուցչուհուց կաշառք է պահանջել, ձայնագրությունը հայտնվել է համացանցում․ միջադեպին արձագանքել է ԿԳՄՍՆ-ն.Ձայնագրություն
17:29
03 Սեպտեմբերի 2021
Էլեկտրաէներգետիկ վիճակը Հայաստանում կայուն է, բայց լարված. մանրամասնում է փորձագետը
Էլեկտրաէներգետիկ վիճակը Հայաստանում կայուն է, բայց լարված. մանրամասնում է փորձագետը
14:11
03 Սեպտեմբերի 2021
Որքա՞ն են պահպանվում COVID-19–ի հակամարմինները.ԵՊԲՀ–ն ներկայացնում է հետազոտությունների ուշագրավ արդյունքները
Որքա՞ն են պահպանվում COVID-19–ի հակամարմինները.ԵՊԲՀ–ն ներկայացնում է հետազոտությունների ուշագրավ արդյունքները
12:34
03 Սեպտեմբերի 2021
Կամ պատվաստում, կամ ՊՇՌ թեստ. ո՞ր ոլորտներին են վերաբերում սահմանափակումները (ՎԻԴԵՈ)
Կամ պատվաստում, կամ ՊՇՌ թեստ. ո՞ր ոլորտներին են վերաբերում սահմանափակումները.ՎԻԴԵՈ
11:10
03 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 595 նոր դեպք, 488 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 595 նոր դեպք, 488 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
21:25
02 Սեպտեմբերի 2021
Որո՞նք են COVID-19–ի դեմ պատվաստումների բժշկական հակացուցումները.պարզաբանում է ԱՆ–ն
ԱՆ–ն պարզաբանում է, թե որոնք են COVID-19–ի դեմ իրականացվող պատվաստումների բժշկական հակացուցումները
15:09
02 Սեպտեմբերի 2021
Այսօր 5 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
Այսօր 5 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
14:54
02 Սեպտեմբերի 2021
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում 4 պատվաստված քաղաքացի կառողացել է հաղթահարլ COVID-19–ն` ունենալով ծանր առողջական խնդիրներ
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում 4 պատվաստված քաղաքացի կառողացել է հաղթահարլ COVID-19–ն` ունենալով ծանր առողջական խնդիրներ
13:47
02 Սեպտեմբերի 2021
Արարատի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով 30 տուժածներից 4–ը վերակենդանացման բաժանմունքում են
ԱՆ–ն տեղեկություններ է հայտնում Արարատի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մասին