430.04
4.36
402.66
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին

22:28
01 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Քիչ առաջ շատ լավ հանդիպում ունեցանք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ Քիշնևում հնգակողմ բանակցությունների արդյունքով, հաղորդում է Առաջին լրատվականը։

«Մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում, հնարավորություն ունեցանք քննարկելու հաղորդակցությունը, անվտանգությունն ու իրավունքները, սահմանը, սահմանների դելիմիտացիան, խաղաղության պայմանագիրը։ Եվ այս հանդիպումը շատ լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Բրյուսելում՝ հուլիսի 21-ին։ Դա նշանակում է, որ մենք ջանասիրաբար աշխատում ենք և մտադիր ենք աջակցել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բոլոր դրական ջանքերին։

Ես նաև հայտարարել եմ, որ մտադիր եմ կրկին հրավիրել նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում։

Դա նշանակում է, որ մենք ԵՄ-ի կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք, որպեսզի աջակցություն ցուցաբերենք, որպեսզի հնարավոր լինի ավելի մեծ առաջընթաց գրանցել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- նշել է Միշելը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:04
07 Նոյեմբերի 2023
Armenia Airways–ը գործարկում է Երևան–Ստավրոպոլ չվերթեր
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ
10:38
07 Նոյեմբերի 2023
Կալանավորվել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Facebook-ում կատարած գրառման համար
Կալանավորվել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Facebook-ում կատարած գրառման համար
10:18
07 Նոյեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
Այսօր մինչև 20։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
19:37
06 Նոյեմբերի 2023
68 մլն 242 հազար դրամ՝ Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
68 մլն 242 հազար դրամ կհատկացվի Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
16:09
06 Նոյեմբերի 2023
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
15:21
06 Նոյեմբերի 2023
Հայաստանի մշտական բնակչության թիվն աճում է
Հայաստանի մշտական բնակչությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2993,8 հազար մարդ
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները
14:26
06 Նոյեմբերի 2023
Fastex-ը նվիրեց շարժունակության վերականգնման Metagait սարքավորում Գյումրու վերականգնողական կենտրոնին (ՎԻԴԵՈ)
«Մետա Գեյթ» սարքն ամբողջությամբ մոդելավորվել և արտադրվել է Հայաստանում Քայլտեք ընկերության կողմից․ ՎԻԴԵՈ
14:18
06 Նոյեմբերի 2023
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը (ՍԽԵՄԱ)
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը. ՍԽԵՄԱ
12:44
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում նախատեսում են կիրառել ջրծաղիկի դեմ պատվաստանյութ
Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի կիրառություն
11:27
06 Նոյեմբերի 2023
Շաբաթ–կիրակի օրերին Հրազդանի կիրճում երթևեկությունը պետք է արգելել․ Ավինյան (ՎիԴԵՈ)
Ավինյանն առաջարկել է շլագբաումներ դնել և հանգստյան օրերին արգելել երթևեկությունը Հրազդանի կիրճում․ ՎԻԴԵՈ