Հնարավոր է՝ «Սուրմալու»-ում անհետ կորած քաղաքացու դին մոխրացել է. ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
22.08.2022,
21:32
ԱԻՆ-ից հայտնում են, որ hնարավոր է՝ «Սուրմալու»-ում անհետ կորած քաղաքացու դին մոխրացել է
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. «Սուրմալու» առևտրի կենտրոնում անհետ կորած քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, մնացել է 40 մ2 տարածք, որտեղ փրկարարները դեռ պետք է իրականացնեն որոնողական աշխատանքներ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Հովհաննես Եմիշյանը:
«Մենք երկու օր աշխատել ենք, որպեսզի հասնենք այն տեղամասը, որտեղ ենթադրաբար գտնվում է անհետ կորած անձը: Մենք բոլոր հավանական տեղերը նայում ենք, չենք բացառում որևէ հատված»,- ասել է Եմիշյանը:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի խոսքով՝ անհետ կորած անձի հավանական գտնվելու վայրում բարձր ջերմաստիճան է եղել, 20 ժամից ավելի այդ տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվել:
«Մոտ 1-1.5 մետր երկարության մոխիր է այնտեղ: Պայթյունի և հրդեհի ժամանակ ջերմաստիճանը եղել է 500-ից մինչև 1000 °C: Հնարավոր է, որ մարմինը մոխրացած լինի»,- պարզաբանել է Եմիշյանը:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նշել է որ, հավանաբար, ևս մեկ օր կիրականացվեն որոնողափրկարարական աշխատանքներ, ինչից հետո եզրակացություն կլինի՝ գտնվեց քաղաքացին, թե՞ ոչ:
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին հզոր պայթյուն էր գրանցվել, ինչի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, անհետ կորած է համարվում 1 մարդ՝ Վանիկ Ամիրխանյանը:-0-