526.02
7.42
477.46
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հինգշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները

08:00
18 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում:Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցեց Սյունիքի մարզում տեղի ունեցած սողանքի մասին, որի հետևանքով փլատակների տակ տարեց զույգ է հայտնվել։ Ավելի ուշ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Էլա և Վլադիմիր Պ–երի դիերը։

  • Հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ, հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: «Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ», - նշվում է տարածած հաղորդագրությունում: Հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվելհարուցել քրեական գործ իշխանությունը զավթելու հատկանիշներով: Նշենք, որ ավելի վաղ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի պաշտոնը՝ կիրառելով հանցավոր սխեմաներ:

  • Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Փրկարար ծառայությունը հաղորդում է ստացել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը, իսկ արտանետումները լցվել են Ողջի գետը: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով, որ պոչատարը, որում առավոտյան վթար է տեղի ունեցել, պատկանում է Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատին։ Նախարարի խոսքով, առայժմ վաղ է խոսել աղտոտվածության աստիճանի և բնապահպանությանը պատճառած վնասի չափի մասին։ Այնուամենայնիվ, նախարարն ասաց, որ կատարվածի պատասխանատվությունը պոչամբարի սեփականատերերի վրա է։ Գրիգորյանը միաժամանակ նշեց, որ բնապահպանական վնասի համար օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման չափը ծիծաղելի է, և կառավարությունը կվերանայի տուգանքների չափը։

  • Հոկտեմբերի 16-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում։ Կարգավորիչի հաղորդմամբ, խախտումներ են հայտնաբերվելստուգված բոլոր դպրոցներում։ Պիտանիության ժամկետն անցած բոլոր մթերքները Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տեղում ոչնչացվել են, իսկ թերի մակնշմամբ և մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող մթերքների համար տրվել են իրացումը կասեցնելու կարգադրագրեր: Տրվել են նաև թերությունները վերացնելու հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ: 

  • Հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով տեղափոխվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Հյուսիսային մաքսատուն-վարչությունում, հաղորդում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019թ. հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր սահմանվելու է Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը, եթե դրանք չեն տեղափոխվում բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով, անկախ այդ ավտոմեքենաների արտահանման երկրից: Նման դեպքերում տարանցման ավարտին հաջորդող մաքսային գործառնությունները (ժամանակավոր պահպանություն, ապրանքի կամ ուղևորային հայտարարագրով հայտարարագրում, մաքսային ընթացակարգով կամ որպես անձնական օգտագործման ապրանք բացթողում) իրականացվելու է Հյուսիսային մաքսատուն-վարչությունում:–0– 


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:21
13 Նոյեմբերի 2019
Փաշինյան. «Կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատին, հանկարծ մտքներով չանցնի, որ որևէ մեկը կարող է միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ» (ՎԻԴԵՈ)
«Կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատին, հանկարծ մտքներով չանցնի, որ որևէ մեկը կարող է միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ», – այսօր ԱԺ–ում հայտարարել է Փաշինյանը։
19:00
13 Նոյեմբերի 2019
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը (ՖՈՏՈ)
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը:
17:25
13 Նոյեմբերի 2019
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար:
15:57
13 Նոյեմբերի 2019
«Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ». Ծառուկյանը մեկնաբանել է Գևորգ Պետրոսյանի ելույթն ԱԺ–ում (ՎԻԴԵՈ)
«Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ». Ծառուկյանը մեկնաբանել է Գևորգ Պետրոսյանի ելույթն ԱԺ–ում:
15:43
13 Նոյեմբերի 2019
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
14:11
13 Նոյեմբերի 2019
Որպես անհետ կորած որոնվող 31–ամյա կինը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 31–ամյա Մայա Ժիդկովան հայտնաբերվել է։
13:27
13 Նոյեմբերի 2019
ԵՊՀ դասախոսները մեկօրյա նախազգուշական գործադուլ են հայտարարել (ՎԻԴԵՈ)
ԵՊՀ դասախոսները մեկօրյա նախազգուշական գործադուլ են հայտարարել:
11:44
13 Նոյեմբերի 2019
Երևանում երթուղայինի վարորդները հրաժարվել են սպասարկել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն. քաղաքապետարանն արձագանքել է (ՖՈՏՈ)
Մարդ լինելն առողջությանը վնաս չէ. Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Facebook–ում իր խնդրի մասին ահազանգող քաղաքացուն։
10:45
13 Նոյեմբերի 2019
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, Երևանում սառնամանիքներ են լինելու
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, Երևանում սառնամանիքներ են լինելու:
08:00
13 Նոյեմբերի 2019
Երեքշաբթի` նոյեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` նոյեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունները։
21:54
12 Նոյեմբերի 2019
Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր գումար հափշտակելու դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր գումար հափշտակելու դեպք է բացահայտվել:
19:01
12 Նոյեմբերի 2019
Երևանում առևտրական կինը ոստիկաններին է հանձնել Rolex ժամացույցը, որը գողացել էին պատգամավորի մեքենայից
Զավեշտալի պատմություն. Երևանում առևտրական կինը ոստիկաններին է հանձնել Rolex ժամացույցը, որը գողացել էին պատգամավորի մեքենայից: