Հետաձգվել է «Դվին» հյուրանոցում ԶՈւ կազմավորման 30–ամյակին նվիրված ընդունելությունը. հայտնի է պատճառը

27.01.2022, 12:10

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով, հաղորդում է 1lurer.am–ը։

Հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է:

ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:–0–