Հերիք է նստեք, բողոքեք, խնդիր եմ դրել, գնացեք, լուծեք. Փաշինյանը հունից դուրս եկավ պատվաստման ցածր ցուցանիշների պատճառով (ՎԻԴԵՈ)

07.10.2021, 12:30
Հերիք է նստեք, բողոքեք, խնդիր եմ դրել, գնացեք, լուծեք. Փաշինյանը հունից դուրս եկավ.ՎԻԴԵՈ
Հերիք է նստեք, բողոքեք, խնդիր եմ դրել, գնացեք, լուծեք. Փաշինյանը հունից դուրս եկավ պատվաստման ցածր ցուցանիշների պատճառով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց 2 մլրդ 365 մլն դրամ լրացուցիչ գումար հատկացնել առողջապահության նախարարությանը։

Այդ գումարը պետք է ուղղվի Հայաստանում կորոնավիրուսի վարակի կանխարգելման, բուժման ու այլ համալիր միջոցառումների շրջանակում անհրաժեշտ ծախսեր իրականացնելու համար:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս պահին ակտիվ դեպքերի մեջ ընդամենը 176 հոգին են, ովքեր, պատվաստված լինելով, բուժման կարիք ունեն:

«Դեռ կան որոշ անձինք, ովքեր չարամտորեն վնասարարությամբ են զբաղված ու անընդհատ խաթարում են այն ինֆորմացիոն դաշտը, որ քաղաքացիներին շփոթության մեջ են գցում», – նշեց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց. «Ինչու եք բողոքում, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են անում։ Կա հստակ պետության պարտավորություն՝ վարչական լծակները գործադրեք, պետք է պատվաստումը գնա առաջ: Ես առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին», – ասաց Փաշինյանն` ավելացնելով, որ նախարարության առաջ խնդիր է դնում՝ ն չասեն՝ ով է խանգարում, ով չի խանգարում:

«Գնացեք լուծեք, ոչ մեկ չի կարող մեզ խանգարել գործել, խնդիր եմ դրել, գնացեք լուծեք, վատ է, շատ վատ է պատվաստման թվերը ու որևէ ուրիշ մեկից չբողոքեք: Վերաբերում է դահլիճում նստած բոլորին, որ գալիս ասում եք՝ էս ինչ աշխատողը վախենում է պատվաստվի։ Պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որը պատվաստված չլինի։ Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար: Հերիք է նստենք բողոքենք, էլ տենց բաներ չլսեմ: Գնացեք ու խնդիրները լուծեք», – ասաց Փաշինյանը:

Նա ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը հանձնարարեց ձերբակալել ու կալանավորել այն բժիշկներին, ովքեր օգտվում են առիթից։–0–