Հեղեղված Ալավերդիից տարհանված հղին ծննդաբերել է

26.05.2024, 21:06
Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար
Հեղեղված Ալավերդիից տարհանված հղին ծննդաբերել է
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոնից ընդառաջ ուղարկված ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Կինը ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

ԱՆ–ից հայտնում է, որ հեղեղված ամբուլատորիաներ չունենք։ Որոշ ամբուլատորիաներ հոսանքազրկված են։ Մարզերում առաջին օգնության պարագաներով և դեղերով ապահովվածությունը բավարար է։