Հայտնի են Արցախում ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները, հարուցվել է քրգործ

09.02.2020, 18:35
Հայտնի են Արցախում ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները, հարուցվել է քրգործ
Հայտնի են Արցախում ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները, հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. 2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Նելսոնի Պետրոսյանն անգիտակից վիճակում, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը: 

Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել է նրա մահը: 

«Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–